Այսօր՝ փոտրվարի 23-ին, տեղի ունեցավ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: ՖԻլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին: Հայ վետերանների կողմից ներկայացված պատմությունները համեմված են պատմական կադրերով:
Ֆիլմի ռեժիսորը Վլադիմիր Ռուսանևիչն է, ով իր խոսքում ասաց, որ «Մենք հիշում ենք Ստալինգրադը»-ը ստեղծվել է ի նշան երախտիքի հայ վետերաններին, ում մասնակցույթյունն անգնահատելի է եղել Ստալինգրադի մարտերում:
«Յուրաքանչյուր վետերանի հետ զրուցելը մեծ բացահայտում էր մեր համար, քանի որ նրանք շատ տեղեկատվություն ունեն, որը հարկավոր է ներկայացնել հանրությանը: Վավերագրական ֆիլմի տևողությունը 40 րոպե է, նախատեսվում է կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայում և ԱՊՀ մյուս երկրներում»,- ասաց Ռուսանևիչը:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը, Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած 7 վետերան և այլք:
«Ես երջանիկ եմ և հպարտ, որ մասնակցում եմ այս միջոցառմանը, որովհետև կա հնարավորություն անձամբ շնորհավորել հայ վետերաններին: Ես երջանիկ եմ և հպարտ նաև նրա համար, որ Հայաստանում կան հրաշալի երիտասարդներ, ովքեր պահում և հարգում են իրենց նախնիների հիշատակը»,- ասաց Իվանովը:


Լրագրող՝ Արմինե Բրսոյան
11:05
10:44
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02