ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Արևելյան Ղուտայում իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է «սիրիական խնդիրը՝ Արևելյան Ղուտայում իրավիճակի զարգացման և այդ շրջան, ինչպես նաև Սիրիայի այլ շրջաններ մարդասիրական օգնության մուտքն ապահովելու համատեքստում»:
Պուտինը տեղեկացրել է Մերկելին և Մակրոնին խաղաղ բնակիչների տարհանման, մարդասիրական բեռների մատակարարման և բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած քայլերի մասին:
«Ուշադրություն է հատկացվել նրան, որ ռազմական գործողությունների դադարեցումը չի տարածվում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների վրա»,- հավելել են Կրեմլում:
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն Սիրիայում իրավիճակի վերաբերյալ տարբեր կապի միջոցներով տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու համար»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Արևելյան Ղուտայում շարունակվող թեժ մարտերի ու ինտենսիվ հրթիռակոծությունների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 505 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 123 երեխա:
Հիշեցնենք, որ շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2401 բանաձևը, որը պահանջում է բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բախումները և Սիրիայի ողջ տարածքում առնվազն 30 օրով ապահովել մարդասիրական դադարը՝ մարդասիրական օգնության անվտանգ մատակարարումը և ծանր հիվանդների և վիրավորների բժշկական տարհանումը կազմակերպելու համար:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02