ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի եղել՝ կապված հաջորդ վարչապետի թեկնածուի հետ: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իր անձնական կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը արդյոք պետք է դառնա վարչապետ՝ պատասխանեց.
«Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող գնա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»:
Դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հակառակ է Սերժ Սարգսյանը դառնալու վարչապետ, գեներալն արձագանքեց. «Ալիևը «տուտ պրիչոմ», որ Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ... 100 հատ ունե՞նք ըտենց, նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ է ունենում այդպես ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի է էս ազգը:
Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Այսօր լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ, ես էլ ձեզ պես կասեի: Ես չգիտեմ՝ լինելու է, թե չէ, բայց ես՝ որպես հայ մարդ, ուզում եմ, որ էդ մարդը լինի»:
Սեյրան Սարոյանը շեշտեց, թե ինքը չի կարծում, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը վատ է աշխատում, սակայն շեշտեց, որ ԼՂՀ հարցը կա, որտեղ, ըստ Սարոյանի, Սերժ Սարգսյանի միջնորդությունն է հարկավոր: Ավելին՝ Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ եթե պետք լինի, կհամոզի ՀՀ նախագահին վարչապետի թեկնածության հարցում:
«Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ լինի»,-շեշտեց Սարոյանը:
Հանրապետական պատգամավորը, խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, թե ինքը չի լինելու վարչապետ, Սարոյանն ասաց. «Տղայական բազա՞ր է, ինչ է, «բերնից բան հելավ», պիտի անի: Քաղաքականություն է, կյանք է, փոխվում է, կրա՞կն ընկավ»:
Ինչ վերաբերում է արտագաղթին, Սարոյանն ասաց. «Գնում էլ են, գալիս էլ են: Էնքան ընկերներ ունեմ, որ գնում են, գալիս են, օդի միջից չեմ ասում: Գնա Մարտունի, տես՝ բոլոր տղամարդիկ էլ տանն են»:
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
16:08 24.08.26
16:15 24.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02