«168 ժամ»-ը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը գարունը դիմավորեց առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Թերթի հետ զրույցում ռուս, թուրք և շվեյցարացի փորձագետները գնահատել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը:
Տեղի ունեցածը սպասելի է որակել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա հայկական կողմը մեծ համբերությամբ սպասեց թարքական կողմի որոշմանը, որն այս փուլում դրական ընթացք ունենալ չէր կարող: Սկակովի կարծիքով հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին թուրք, ադրբեջանական տանդեմի պատճառով: Ըստ նրա արձանագրությունների հարցում Թուրքիայի անգործության պատճառը ոչ միայն հենց էրդողանն էր, այլև Ադրբեջանը:
Շվեյցարացի փորձագետ Նիկոլայ Հայոսի խոսքով, բացի կողմերի դրած նախապայմաններից և պայմաններից, հայ-թուրքական արձանագրությունների վերջնական վավերացմանն ու իրականացմանը խոչընդոտեց գերտերությունների դիրքորոշումը:
«2009 թվականին Ռուսաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ինտենսիվ զբաղվում էին այս հարցով, միջազգային հարաբերություններում չկար ներկայիս լարումը, ամեն բան շատ հեռու էր ՌԴ-ԱՍՆ ներկայիս հարաբերություններին և պատժամիջոցներից»,- նկատել է նա:
Թուրք քաղաքական վերլուծաբան պրոֆեսոր Ջենգիզ Աքթարն ասել է, որ ցավով է լսել այդ սպասված նորության մասին, քանի որ հայ-թարքական առագրությունները վերացնելու էին Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև առկա պատմական լարվածությունը, բացելու էին հայ-թուրքական սահմանը, որին այսօր էլ շատերն են սպասում: Ըստ նրա հայ և թուրք հասարակությունների շրջանում շատերն են հուսահատված ստեղծված իրավիճակից:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02