Պաշտոնական Անկարան դեռ չի արձագանքել մարտի 1-ին Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը, որոնք միտված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները նույնպես դեռ լռություն են պահպանում այս հարցում: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Թուրքական «Aydınlık» ազգայնական թերթի հետ զրույցում Անկարայի «Բաշքենթ» համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Յելդա Օնգունը մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը:
Թուրք պրոֆեսորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը կապել է ապրիլին Հայաստանում սպասվող վարչապետի ընտրության հետ:
«2009թ. ստորագրված 2 արձանագրություն կար: Այդ ժամանակ դրանք ստորագրելու մի շարք գործոններ կային՝ Հայաստանի տնտեսության վատ վիճակը, Ռուսաստանի ու ԱՄն-ի ճնշումը և այլն: Ստորագրությունները դնելուց հետո 2010 թվականի հունվարին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, ըստ որի այդ արձանագրությունները հակասում են երկրի սահմանդրությանը: Արձանագրությունների հարցը առանց լուծվելու արդեն փակված էր»:
Նշել է, որ արձանագրությունների չեղարկումը որևէ նշանակություն չունի Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան առանց այդ էլ Հայաստանի կարիքը չունի:
«Այսպիսով Հայաստանը ցույց է տալիս, որ նպատակ չունի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնել: Թուրքիան ծայրաստիճան լավ է վերաբերվել. էլեկտրաէներգիա է տրամադրել, օգնություն է տրամադրել, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն է հրավիրել: Պետք է իմանալ հետևյալը՝ Հայաստանը Թուրքիայի համար կարևոր չէ: Եվ երբ ասում ենք Հայաստանը «ձեռք բերել», ըստ էության մեզ ենթարկում ենք Ադրբեջանին կորցնելու ռիսկին: Թուրքիան կարող է Հայաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառել»:
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
16:08 24.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
16:15 24.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02