ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հանդիպումից: Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ով ընդգծել է, որ հանդիպման ընթացքում շատ հետաքրքիր զրույց են ունեցել տարբեր թեմաների, հարկային ոլորտում համագործակցության, Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրի շուրջ: «Մենք խոսել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, որի միջոցով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը փորձում է բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները և օգնել Հայաստանին և Արցախին»,- ասել է Փալոնը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Ջեքի Սփիերը մեկնաբանել է հայկական խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ: «Ես նրան ասացի, որ սա նոր Հայաստանն է, Հայաստան, որն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի և ցանկանում է ամրապնդել ժողովրդավարությունը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը նոր հաջողությունների հասնի 21-րդ դարում»,- նշել է Սփիերը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Դեյվ Թրոտը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառելու անհրաժեշտության մասին: «Այնպիսի բարեկամի հետ, ինչպիսին Հայաստանն է, մենք պետք է ունենանք ամուր հարաբերություններ: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ վարչակազմը և Պետքարտուղարությունը հասկանում են, թե որքան կարևոր են այս հարաբերությունները և ամեն ինչ անելու ենք դա իրականություն դարձնելու համար»,- ընդգծել է Թրոտը:
Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Փոլ Տոնկոն ընդգծել է հայկական համայնքի կարևոր դերակատարումը իր տարածքում` նկարագրելով վերջերս հայկական համայնքի կազմակերպած միջոցառումներից մեկը, որին մասնակցել է: «Ես ականատես եղա, թե ինչպես են հայ երեխաները երգում հայերեն, և նրանք այնքան հպարտ էին: Նրանք իրենց ժառանգությունը շատ լավ են պահպանում և ներկայացնում: Սա շատ կարևոր է, քանի որ ես ներգաղթյալի թոռ եմ և կարծում եմ, որ մենք բոլորս հրավիրվել ենք մի սեղանի շուրջ նստել այստեղ` ԱՄՆ-ում: Կարծում եմ, որ մենք այդ սեղանին մոտենում ենք տարբեր մշակույթներով, ավանդույթներով և հավատքներով: Մենք դա անում ենք այնպես, որպեսզի կիսվենք միմյանց հետ մեր ժառանգությամբ` որպես նվեր»,- նշել է Փոլ Տոնկոն:
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02