Պոլսահայ սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի էջերում անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում Արամ Աթեշյանի վերանշանակումից հետո պոլսահայ համայնքում շարունակվող ճգնաժամին:
Քըլըչդաղըն նկատում է, որ Աթեշյանը վերանշանակումից հետո «վրեժ» է լուծում բոլոր նրանցից, ովքեր իրեն դեմ են դուրս եկել ու համարձակվել են քննադատել:
«Նա պատժում է նրանց, ովքեր քաջություն ու պատիվ են դրսևորել՝ ընդդիմանալով իրեն: Նա դա անում է, որպեսզի մյուսներին էլ դաս լինի», - գրում է սյունակագիրը՝ հիշատակելով Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Զավենին տեղի համայնքից հեռացնելու ու եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Շանլըին հրաժարական տալ պարտադրելու նախադեպը:
«Կարծում եմ՝ մեծ արագությամբ մոտենում ենք պատմության մեջ Պոլսո Հայոց պատրիարքարանին հատկացված ժամանակահատվածի ավարտին:
Եվ այս պատմության ամենաբացասական դերակատարներից մեկն, անխոս, Աթեշյանն է: Այսօր Աթեշյանն իր շուրջն է հավաքել «Էրգենեկոն»-ի թիմից (Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն-Tert.am) մի շարք «մութ» անձանց, պատրիարքարանը լցրել է զինված մարդկանցով և արագ սլանում է պատրիարքարանը խաղալիքի վերածելու ճանապարհով: Սա էլ նշանակում է պատրիարքարանի վերջը: Ոչ միայն այս ճանապարհով նրա հետ միասին քայլողներն են նրա հանցակիցը, այլև նրան որպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ ընդունող ու նույնիսկ բարև տվողները: Նրանց բոլորի անունները պատմության էջերում գրվելու են: Եթե մենք էլ մոռանանք՝ մեր սերունդները հիշելու են», - գրել է Քըլըչդաղըն:
Պոլսահայ սյունակագիրն Աթեշյանի դեմ պայքարելու կոչ է հղել հոգևորականությանը՝ շեշտելով, որ Աթեշյանի վարքն առաջին հերթին արատավորում է հոգևորականի կերպարն ու նրա նկատմամբ հարգանքը։
«Աթեշյանը ոչ միայն իր հեղինակությունն ու պատիվն է կործանում (նրա հեղինակությունից ու պատվից այլևս ոչինչ չի էլ մնացել), այլև ընդհանուր առմամբ արատավորում է հոգևորականի կերպարը: Ես չեմ կարծում, որ մեր բոլոր հոգևորականներն արժանի են այն բարկությանը, որն ունենք Աթեշյանի հանդեպ»,- գրել է նա:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02