Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին, որն այդ պաշտոնին ընտրվել էր 2017թ. սեպտեմբերին, հրաժարականի դիմում է ներկայացրել, ավագանին Նովռուզից հետո դեռ պետք է ընդունի նրա հրաժարականը, հետևաբար պաշտոնապես դեռ հաստատված չէ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Մինչ այդ՝ շուրջ 12 տարի Իրանի մայրաքաղաք Թեհրանը ղեկավարում էր պահպանողական գործիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է նախագահական վերջին երեք ընտրություններին, իսկ վերջին ընտրությունների ժամանակ Հասան Ռուհանիի հիմնական մրցակիցներից մեկն էր, որը վճռական պահին հօգուտ մյուս պահպանողական գործչի՝ Էբրահիմ Ռայիսիի, հանեց իր թեկնածությունը:
Նաջաֆին մինչ քաղաքապետ ընտրվելը՝ նախագահ Ռուհանիի՝ տնտեսական հարցերով խորհրդականն էր: Թեև հրաժարականի պատճառը նշվում է առողջական խնդիրները, սակայն պաշտոնավարման ընթացքում նրա քաղաքականությունն իր քաղաքական հակառակորդների կողմից մշտապես քննադատության էր ենթարկվում:
Թեհրանի քաղաքապետի ընդդիմախոսներից մեկն էլ հետաքրքիր գրառում է կատարել Twitter-ում, նշելով, թե «Ղալիբաֆը Թեհրանում կամուրջներ և ճանապարհներ էր կառուցում, Նաջաֆին՝ դրանք անվանակոչում իր մտերիմների անունով», որպես օրինակ բերելով Թեհրանի փողոցներից մեկը նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի անունով կոչելու փաստը»:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02