«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր գործունեության առանցքը դարձնում է ուսանողին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ուսանողն իր կրեդիտները հավաքելու ընթացքում ունի լիակատար ազատություն՝ ձևավորելու իր աշխատակարգը, երբեմն 4 տարի, երբեմն՝ 6 տարի, 8 տարի: Ուսանողության շարժունակությունը և կրեդիտների համատեղելիությունը օրենքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է»,-ասաց նա:
Ըստ Մկրտչյանի՝ օրենքը հնարավորություն է ստեղծում ձեռնմուխ լինել ոչ միայն կառավարման, այլև կառուցվածքային որոշ փոփոխությունների:
Ինչ վերաբերում էր դիտարկմանը, թե ԲՈՒՀ-ի խորհրդի կազմի հաստատումը պետք է լինի վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, Լևոն Մկրտչյանը նշեց, որ այդ հարցն իրենց համար սկզբունքային չէ, և հարցը տեղափոխվել է ԱԺ քննարկման:
«Նախընտրելի չէ, որ կառավարության նիստով հաստատվի, որովհետև բյուրոկրատական շրջափուլով պետք է անցնի և գնա բոլոր նախարարություններ և այլն:
Հիմա կա՛մ վարչապետը պետք է հաստատի, կա՛մ լիազոր մարմնի ղեկավարը: Հիմա, որ «Ելքը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ասացին, որ դեմ են վարչապետի կողմից հաստատմանը, նախարարությունը սկզբունքային խնդիր չունի»,-ասաց նա:
Անդրադառնալով առաջարկի հաստատմանը, թե բուհի խորհրդի կազմում կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, Մկրտչյանը նշեց, թե մի քանի օր առաջ քննարկում էին հարցը միջազգային հակակոռուպցիոն փորձագետների հետ, ովքեր ասում էին, որ շատ կարևոր է ապաքաղաքականացումը, բայց նաև ասում էին, որ բացարձակ արգելել որևէ քաղաքական գործչի լինել խորհրդի անդամ՝ դա էլ մյուս ծայրահեղությունն է:
«Հրայր Թովմասյանն առաջարկել է, որ 10 անդամի դեպքում 1 պաշտոնատար անձ լինի, 20-ի դեպքում՝ 2, մենք առաջարկում ենք 1 հոգի բոլոր դեպքերում»,-ասաց նա և նշեց, թե դեմ արտահայտվողները խնդիրը քաղաքական հարթության վրա են դիտարկում:
«Եթե նայենք խորհրդի կազմը, իսկապես հիմա մեծ թիվ ունեն պաշտոնյաները, և սահմանափակման խնդիր կա, բայց դեպքեր ունենք, որ առաջին դեմքերը ղեկավարում են խորհուրդները՝ համալսարանին հեղինակություն տալու համար»,-ասաց նա:
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
16:08 24.08.26
16:15 24.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02