Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը (հյուպատոսական շրջանը ներառում է ԱՄՆ Իլինոյ, Միսուրի, Այովա, Վիսկոնսին ու Մինեսոտա նահանգները) տեղի է ունեցել մարտի 22-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Չիկագոյի կենտրոնում գտնվող Հայաստանի նոր հյուպատոսական ներկայացուցչությունում տեղի ունեցած բացման ու պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանի պաշտոնավարման մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությանը հաջորդել է դիվանագիտական ընդունելություն Չիկագոյի պատմական Union League Club-ում:
Ներկաներին ողջունել են Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիսությանը ներկա են եղել 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Սմիթսոնիան հաստատության հատուկ ծրագրերի տնօրեն Հալե Բաթվինը, ով ներկայացրել է հունիսի 27-ից հուլիսի 8-ը Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնիան Ֆոլքլայֆ փառատոնին Հայաստանի` որպես հատուկ հրավիրյալ հյուրի, մասնակցության մանրամասները:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02