ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք ոստիկաններ ոստիկանության օրվա առթիվ պարգևատրվել են մեդալներով, տրվել է նաև կոչում, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Վոլֆիկի Եղիազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Ոստիկանության օրվա առթիվ, երկարամյա և բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետի տեղակալ-միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Լևոնի Պողոսյանը, պարգևատրել Երախտագիտության մեդալով:
Ոստիկանության օրվա առթիվ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի Երախտագիտության մեդալով է պարգևատրվել նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Ֆիրդուսի Բիչախչյանը:
Նախագահի հրամանագրերով «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Ռաֆիկի Հարթենյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Նորայրի Բունիաթյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Գնել Պատվականի Ղիմոնյանը, Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Բագրատ Յուրայի Պողոսյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Արտավազդի Առաքելյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Ռաֆայելի Կիրակոսյանը:
Նախագահը ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Գուրգեն Համլետի Գրիգորյանին:
Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ նախագահի կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Լյովիկի Չիլինգարյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02