Սերժ Սարգսյանը մի շարք խոստումներ էր տվել, որոնք չեն իրագործվել. Խորհրդարանի հատուկ նիստին, որում քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը, հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա նշեց, որ միջազգային վարկանիշներում Հայաստանն իր հարկային ու մաքսային համակարգով հազիվ է 100-յակի մեջ մտնում:
«10 տարվա ընթացքում ավելի քան 20 տոկոս չնվազող գործազրկություն է: Հայաստանում աշխատանքը չի գտնում մարդուն: Բժշկությունը մատչելի չէ մարդկանց համար: Հայաստանում մարդիկ մահանում են բժշկական օգնության անհասանելի լինելու պատճառով»,-ասաց նա:
Պատգամավորը հիշեցրեց նախկին նախագահի խոսքերը, թե կենսաթոշակը պիտի ապահով գոյություն ապահովի, սակայն 45 հազար դրամից էլ նվազ թոշակն արժանավայել ծերություն չի կարող ապահովել: Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ հեռավոր մարզերում են մնացել միայն «արժանավայել» կենսաթոշակի սպասող մարդիկ:
Նա հիշեցրեց նաև Ատոմակայանի երկրորդ բլոկի մասին խոստումը, որը, նրա խոսքով, օդում մնաց: Իսկ 10 տոկոս աղքատության փոխարեն, որ խոստացվել էր, այսօր ունենք 30 տոկոս աղքատություն:
«Փաստորեն 10 տարիների ընթացքում անթիվ-անհամար չկատարված խոստումների շարքը կարելի է շարունակել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի առաջադրվելու 3-րդ անգամ:
«Եթե ես լինեի Ձեր փոխարեն, թերևս կկատարեի այդ վերջին խոստումը: Դուք ունեք հնարավորություն՝ փրկելու Հայաստանի վարկանիշը և չդասվելու ԵԱՏՄ-ական պետությունների շարքին, որոնք որևէ բան տարիների շարունակ չեն փոխում իրենց երկրում: Այսօր փողոցներում հազարավոր մարդիկ պայքարում են Ձեր՝ 3-րդ անգամ վերարտադրության դեմ: Դուք կարող եք կանխել դա՝ հրաժարվելով այս հավակնությունից»,-նշեց Մանե Թանդիլյանը:
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
12:21 25.08.26
20:33 25.08.26
16:08 24.08.26
16:15 24.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02