ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ի հետ ունեցած հանդիպումից հետո երկար է մտածել և այսօր ունի իր եզրահանգումները, որոնք էլ ներկայացրեց իր ելույթում: Նա արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հետ քայլ է արել նախկինում արած իր մի շարք հայտարարություններից:
«Ասում է, որ հիմա՝ որպես վարչապետի թեկնածու, ստիպած է հաշվի նստել այլ իրողությունների հետ: Փաշինյանի նման մոտեցումները, իհարկե, ընդունելի կլինեին, եթե իր կողմից հնչեցրած նախկին և ներկայումս արված հայտարարությունները լինեին տարբեր իրողությունների առկայության պարագայում: ՀՀ-ն հիմա էլ, 1 տարի առաջ էլ, 5 տարի առաջ էլ, 20 տարի առաջ էլ եղել է ՌԴ ռազմավարական դաշնակիցը: Մեր տնտեսությունը, քաղաքականությունը, անգամ սոցիալական հարաբերություններն ամուր թելերով կապված էին ՌԴ-ի հետ, ինչը գիտակցել են բոլոր իշխանությունները, գիտակցել են և ձգտել խորացնել հարաբերությունները Մոսկվայի հետ»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի բոլոր իշխանությունները խորացրել են համագործակցությունը ՌԴ-ի հետ, իսկ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունն այս քայլերից մեկն էր: Հակոբյանը շեշտեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս իրողությունը չի պատկերացնում՝ դա նշանակում է, որ լուծում է զուտ իր այսրոպեական քաղաքական շահը:
«Մի քանի ամիս առաջ պարոն Փաշինյանը խորհրդարանի փոքր խմբակցության ղեկավարն էր, իսկ հիմա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի ճանապարհին: Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու՝ փոխված իրողություններ՞ի, թե՞ իրականության, չէ՞ որ իրականությունը մի փոքր այլ է: Մի կողմից պարոն Փաշինյանն ասում է, որ, այո՛, պետք է հաշվի նստել իրողության հետ, մյուս կողմից հանրահավաքի հարթակին նրա կողքին կանգնած մարդիկ մարգինալ հակառուսական ելույթներ են ունենում»,- ընդգծեց Միհրան Հակոբյանը:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
20:33 25.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
19:04 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02