Ի հեճուկս բոլոր չկամեցողների` իշխող մեծամասնությունն առավել, քան միասնական է, ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը:
«Պառլամենտական կառավարման ձևի պայմաններում կառավարությունը ձևավորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և ձևավորում է այն ուժը, որն այդ մեծամասնությունն ունի: Պառլամենտն արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն», - ասաց Սաղաթելյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ կառավարության գործունեության համար պատասխանատվություն կրողը ևս քաղաքական մեծամասնությունն է:
««Քաղաքական պատասխանատվություն կրողը շարժումն է» ձևակերպումը կեղծ կատեգորիա է: Շարժումը կեղծ չէ, խնդրում եմ չաղավաղել խոսեքերս, կեղծ է այն՝ որպես քաղաքական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելը», - նշեց Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ քաղաքական ուժերը կողմ են քվեարկում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուին, եթե նրա հետ կազմավորել են կոալիցիա և ստանձնել քաղաքական պատասխանատվություն:
«Ցանկացած այլ դրսևորում պատասխանատվությունից խուսափել է, կեղծ մեծամասնության աջակցության իմիտացա ստեղծել: Պառլամենտում ներկայացված երկրորդ ամենափոքր կոալիցիոն ուժի առաջադրած թեկնածուին երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կողմ քվեարկել` վերջինիս հետ չունենալով որևէ կոալիցիոն հուշագիր», - նկատեց նա:
Ա.Սաղաթելյանը նշեց, որ քաղաքականության մեջ հաջողության գրավականը քաղաքական ծրագիրն է: Սաղաթելյանը նաև նկատեց, որ որպես ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի պահեստազորի սպա ինքն ու իր զինակից ընկերներն այն կարծիքին են, որ գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնի հավակնելը ենթադրում է ավելին, քան 4 եվրո 99 ցենտ արժողությամբ զինվորական կամ որսորդական շապիկը և «Ռազմագիտություն» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները:
«Դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք պատերազմական դրության ժամանակ շրջապատաված մի քանի տասնյակ գեներալներով ու Ձեր դպրոցական ռազմագիտության գիտելիքներով: Անկեղծ ասաց՝ ես ոչ», - հավելեց նա:
«Ես չեմ ուզում հավատալ շրջանառվող այն կարծիքներին, որ անգամ Նիկոլն ու իր ընկերները չեն գիտակցում, որ այս ամենը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբ է միայն, որի ավարտը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումն է», - հավելեց նա:
Սաղաթելյանն իր խոսքն ավարտեց`ցուցադրելով 2001 թվականին լույս տեսած «Հայկական ժամանակ» թերթի համարը, որտեղից Նիկոլ Փաշինյան անունով ստորագրված հոդվածից Սաղաթելյանն այսօր ավելի վաղ իր ելույթում մեջբերում էր արել:
«Իմ հարցում ես ընթերցեցի այստեղից, ինչը Դուք կեղծիք և դեզինֆորմացիա անվանեցիք: Իմ վերջին ցիտատը բառացի մեջբերեմ` ըստ բնօրինակի` «և ուրմեն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ», մեկ նախադասություն հետո`«Ես չեմ ընդունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:
Սաղաթելյանը նաև նկատեց, որ հոդվածը բողոքի ալիք բարձրացնելուց հետո հեռացվել ՀԺ-ի օնլայն տարբերակից` նշելով.
«Անշուշտ Դուք միշտ կարող եք փոխել Ձեր դիրքորոշումը` ելնելով քաղաքական իրողություններից, բայց համոզված եմ, որ այս ամբիոնից ակնհայտ սուտը քաղաքական գործչին հարիր պահվածք չէ»:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
20:33 25.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
19:04 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02