Վերջին հետազոտությունների համաձայն՝ Kepler 62-f մոլորակը բոլոր շանսերն ունի բնակելի համարվելու համար։ Համակարգչային սիմուլյացիան պարզել է, որ մեծ հավանականությամբ այդ էկզոմոլորակի վրա լեռնային գոյացություններ, օվկիանոսներ եւ անգամ կյանք կա։ Մոլորակը հարաբերականորեն վերջերս էր հայտնաբերվել։ 2013-ին այն նկարել էր Kepler աստղադիտակը։ Հենց նրա անունով էլ կոչվել է մոլորակը, հայտնում է Innogest–ը։
Kepler-62f–ը Երկիր մոլորակից մոտավորապես 1.2 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում։ Չափերով այն Երկրից 40 տոկոսով մեծ է եւ պտտվում է իր աստղի շուրջ բնակության գոտու սահմաններում, այսինքն՝ նրա վրա պայմանները մոտ են մեր մոլորակի պայմաններին, եւ այնտեղ ջրի առաջացման հնարավորություն կա։ Թեպետ գիտնականները պարզել են, որ Kepler-62f–ից մինչեւ իր աստղն ընկած հեռավորությունը օպտիմալ է, միայն դրա հիման վրա մոլորակի վրա կյանք առաջանալու մասին խոսել չի կարելի։
Այդ պատճառով հաջորդ փուլում համակարգչային սիմուլյացիայի միջոցով պետք է ուսումնասիրվի Kepler-62f մոլորակի մթնոլորտը։
Հարավային Քալիֆորնիայի համալսարանի աստղագետ Աոմավա Շիլդսի խոսքով՝ մի շարք սցենարների համաձայն՝ մոլորակի մակերեսը բավական տաք է լինելու հեղուկ վիճակում ջրի գոյանալու համար, ինչը Kepler-62f–ը բնակելի մոլորակի կոչմանն արժանանալու վստահ հավակնորդ է դարձնում։
Աստղագետը նշում է, որ աստղից մինչեւ Kepler-62f նման հեռավորության վրա մոլորակի մթնոլորտը պետք է ամբողջովին կազմված լինի ածխաթթու գազից եւ 3-5 անգամ ավելի հաստ լինի, քան Երկրինը, որպեսզի պահպանի ջերմությունը։ Եթե ածխաթթու գազը բավարար չլինի, ապա հավանականություն կա, որ մոլորակի ուղեծրի շարժման առանձնահատկության շնորհիվ տարվա որոշ ժամանակաշրջանում ջերմաստիճանը կարող է սառցակալելու ջերմաստիճանից վեր բարձրանալ, իսկ սառույցը՝ ժամանակավորապես հալվի։
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44