Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Пространство юных» մրցույթ-փառատոնին: Բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցույթի շրջանակում պատանիները մասնակցության դիպլոմ են ստացել, ինչպես նաև արժանացել երկու հատուկ մրցանակի: Մրցույթ-փառատոնն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Հայ պատանիների մասնակցությունն իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի:
«Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկաչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ: «Էտյուդ»-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: Մեր գործընկեր, «Пространство юных» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում», - նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրիի կազմում պրոֆեսիոնալ մասնագետներ էին տարբեր քաղաքներից, իսկ ժյուրիի նախագահն էր ռեժիսոր, Կոնստանտին Ռայկինի ղեկավարած Բեմարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Շենտալինսկին:
Ռոլանդ Ռեյի խոսքով՝ շուտով «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնին մասնակցած մյուս խմբերը նույնպես հանդես են գալու այլ երկրներում, ինչը շատ կարևոր խթան է հայաստանյան խմբերի համար: Առաջիկայում երկու խումբ հանդես կգա Վրաստանում և Բուլղարիայում:

Նշենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի նպատակն է հայտնաբերել և հարթակ տրամադրել նկաչության, ասմունքի և թատերական արվեստի ոլորտների շնորհալի երեխաներին ու պատանիներին: Այն հիմնադրվել է 2016 թ.-ին:
«Այս տարվանից որոշել ենք փորձել մրցույթ-փառատոնն անցկացնել տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը՝ հաշվի առնելով «Էտյուդ»-ի նկատմամբ մեծ հետաքրքրությունը և այն փաստը, որ շատ մասնակիցներ ունենք»,-հավելեց Ռոլանդ Ռեյը:

Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ:
«Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով:
Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02