Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում.քիչ առաջ լրագրողների առջև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունենք մեր հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստան են այցելում շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ, կարծիք հայտնեց, որ երևի ռուսաստանցիներին Հայաստանը շատ դուր է գալիս:
«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը նաև շնորհավորեց ՌԴ նախագահին անցած Հաղթանակի տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանում հետևել են այդ առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և հիացած եղել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Նիկոլ Փաշինյանյանին, հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչ հիմա:
«Մենք կշարունակենք միասին աշխատել և՛ միջազգային կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ մենք աջակցում ենք միմյանց, վերջացրած տարածաշրջանային կազմակերպություններով»,- ասաց նա:
Հանդիպումն այժմ շարունակվում է փակ դռների հետևում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02