Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մայիսի 17-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը վերահաստատեց ավստրիացի պատգամավորների հանձնառությունը՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցում:
Ավստրիացի խորհրդարանականների խնդրանքով դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, հարևան երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Երևանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ Ավստրիայի խորհրդարանը շուտով կավարտի Հայաստան-ԵՄ համապարփակ և խորացված համագործակցության պայմանագրի վավերացման գործընթացը:
Այնուհետև դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, հասարակության աջակցությունը վայելող կառավարության ձևավորումը»:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02