Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի համարում «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեսակետ ներկայացնելը, քանի դեռ ամբողջական նախագիծ ներկայացված չէ:
«Հիմա շատ աշխատանքային տարբերակ է, ինչ-որ բան ասելն անհասկանալի կլինի: Ես չգիտեմ՝ վերջնական ինչ լուծում է լինելու, ինչ է ամրագրվելու: Նախագծին ծանոթանանք, այդ ժամանակ արդեն քննարկումներ կլինեն: Պետք է պատկերացնել՝ ինչ ծավալի փոփոխություն է արվելու և ինչ ինստիտուտների կվերաբերեն»,-Tert.am-ի հետ զրույցում շեշտեց Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները պնդում են, որ առաջին հերթին պետք է վերացնել տարածքային՝ ռեյտինգային ցուցակներով ընտրակարգը:
Անդրադառնալով ԿԸՀ կազմի հնարավոր փոփոխությանը և իր հնարավոր հրաժարականին՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ես ձեռնպահ կմնամ ապագային միտված եզրահանգումներ անելուց:
Երբ ներկայացվի հրաժարականի պահանջ, բարձրաձայն կհրապարակվի»:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք նախաձեռնելու խնդիրը քաղաքական ուժերինն է:
«Ինչ վերաբերում է ընտրական գործընթացի կազմակերպմանը, ապա արտահերթի համար սահմանված է 30-45-օրյա ժամկետ, ինչը խիստ կարճ ժամկետ է, այդ ծավալի աշխատանքի համար ահռելի ծանրաբեռնվածություն է»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունման ժամկետներին, ասել էր, որ դրա շուրջ ակտիվ քննարկումները մեկնարկել են, նախատեսում են մինչև հունիսի վերջ նախագիծ ներկայացնել:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02