ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի դրամաշնորհային ծրագրում ներառելու հարցը, եթե մեր երկիրը դրական փոփոխություններ արձանագրի դրանից օգտվելու չափորոշիչների հարցում: Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:
Պատասխանի նախաբանում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ինքը լավատես է Հայաստանի խաղաղ և սահմանադրական վերջին քաղաքական փոփոխությունների հարցում: Արժեևորելով հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը՝ Պոմպեոն պատրաստակամություն է հայտնել աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությանը՝ երկկողմ փոխադարձ հետաքրքրություններն առաջ մղելու նպատակով:
Պետքարտուղարը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում արագացված ձևով ներգրավվելու մեխանիզմ չկա, սակայն ինքը պատրաստ է ուսումնասիրել հարցը, եթե իր բնութագրմամբ, ՀՀ-ն դրական փոփոխություններ արձանագրի այս նախագծից օգտվելու չափորոշիչների հարցում, ինչն էլ հնարավորություն կտա կորպորացիայի ղեկավարությանը՝ Հայաստանը կրկին ներառել այս նախագծում: Պոմպեոն շարադրել է, թե հատկապես որ չափորոշիչներն են կարևոր, որպեսզի Հայաստանը ներառվի կորպորացիայի դրամաշնորհային ծրագրում և ավելացրել, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին, եթե հայկական կողմը հարցեր ունենա այս բարեփոխումների հարցերում: «Պատրաստակամ ենք աշխատելու հայ-ամերիկյան բարեկամությունն առաջ մղելու ուղղությամբ»,- ընդգծել է Պոմպեոն
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02