Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտի հինգ բնակչի մեղադրանք է ներկայացվել բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության ծրագրի իրագործման համար:
Ինչպես նշում է dailynews.com կայքը, մեղադրյալներից երեքն ազգությամբ հայ են:
Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք խարդախության ծրագիրն իրագործել են Սան Ֆերնանդո հովտի երկու կլինիկաների միջոցով՝ պատճառելով 8 մլն դոլարի վնաս:
Մեղադրանքում նշվում է, որ ոմն Ռոշանակ Խադեմ (ծրագրում ներառված կլինիկաների տերը) մեղադրյալներից մեկի օգնությամբ գծել է խարդախության սխեման, որի շրջանակում նրանք հաճախորդներին տրամադրել են ապահովագրության կողմից չփոխհատուցվող անվճար կոսմետիկ ծառայություններ (օրինակ՝ բոտեքսի ներարկում), ինչի դիմաց հաճախորդները նրանց իրենց բժշկական ապահովագրության մասին տեղեկություններ են փոխանցել:
Հայտնի է, որ մեղադրյալները, որոնք աշխատել են Խադեմի կլինիկաներում, այնուհետև կեղծ հաշիվներ են ներկայացրել ապահովագրական ընկերություններին՝ իրականում չմատուցված ծառայությունների համար:
Մեղադրյալների հետ համագործակցելու դիմաց հաճախորդները ոչ միայն մի շարք անվճար ծառայություններից են օգտվել, այլև ապագայի համար խոշոր զեղչեր են ստացել:
Աղբյուրը նկատում է, որ խարդախության ծրագրի կենտրոնական անձը եղել է Սանտա Կլարիտայի 44-ամյա բնակիչ Գարի Ջիզմեջյանը, որը նախկինում որպես ավագ քննիչ է աշխատել Anthem Blue Cross բժշկական ապահովագրական ընկերությունում: Նա աշխատել է այն բաժնում, որը պատասխանատու է եղել հաճախորդների կողմից խարդախության դեպքերի բացահայտման ու ներքին հետաքննության համար:
Իրականում Ջիզմեջյանը համագործակցել է Խադեմի և նրա բժշկական կլինիկաների հետ՝ նրան գաղտնի տեղեկություններ փոխանցելով ապահովագրական ընկերության, ապահովագրական հաշիվների ծածկագրերի, խարդախության հարցով հետաքննությունից խուսափելու տարբերակների վերաբերյալ:
Բացի այդ, Ջիզմեջյանը շեղել է իր գործընկերների ուշադրությունը խարդախությամբ զբաղվող կլինիկաներից, ինչպես նաև հավաքագրել է բժիշկների՝ իրենց հետ համագործակցելու համար:
Նշվում է, որ հանցախմբի գործողություններից տուժել է ոչ միայն Anthem Blue Cross-ը, այլև մի շարք այլ ընկերություններ:
Հայտնի է, որ 5 հոգանոց հանցախմբի մյուս հայազգի անդամներն են Պանորամա Սիթիի 49-ամյա բնակչուհի Մարինա Սարգսյանը (կլինիկաների գրասենյակային մենեջերը) ու Նորթ Հիլի 38-ամյա բնակչուհի Լուսինե Իլանգեզյանը:
2012-2017թթ. ընթացքում մեղադրյալներն ապահովագրական ընկերություններին 20 մլն դոլարի կեղծ հաշիվ են ներկայացրել, որից ստացել են 8 մլն-ը:
Բոլոր մեղադրյալներին ներկայացվել է 14 կետանոց մեղադրանք, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է առավելագույնը 10 տարվա ազատազրկում:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02