ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե 7,5% տնտեսական աճի դեպքում ինչո՞ւ այդպես էլ չեն կարողանում թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնել: Նա հարցրեց, թե ի վերջո որքա՞ն աճ է անհրաժեշտ, որ կարողանան այդ քայլին գնալ:
«Այսինքն՝ աճը որակ չունի, որ կարողանանք 2000 դրամով թոշակ բարձրացնել: Քանի՞ տարի աճ պետք է ունենանք, որ կարողանանք անդրադառնալ թոշակի խնդրին»,-ասաց նա և բացի այդ հետաքրքրվեց՝ ՓՄՁ-ներն այդ աճում որքա՞ն դեր են ունեցել:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 7,5%-ը իրական աճն է, բայց ՀՆԱ-ն աճել է 9,8%-ով: «Իսկ հարկը, ինչպես հայտնի է, առաջանում է ՀՆԱ-ից, և այդ աճի պայմաններում հարկային եկամուտներն աճել են 10,7%-ով:
Դա նշանակում է, որ մենք ունեցել ենք հարկային եկամուտների առաջանցիկ աճ, քան ՀՆԱ-ն է աճել: Հիմա արդյոք հնարավո՞ր էր այս աճը օգտագործել 17-18թթ.-ին թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար: Հնարավոր չէր, որովհետև այս աճը չի վերաբերում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության փոփոխությանը: Այսինքն՝ այն մասն է, որ բացատրվում է ոչ թե տնտեսական զարգացումներով, ինչպիսին, օրինակ, պղնձի գների բարձրացումն է և այլն, այլ բացատրվում է վարչարարության և օրենսդրության փոփոխություններով: Հետևաբար՝ այս գումարները չեն կարող օգտագործվել որոշակի նոր պարտավորություններ ստանձնելու համար, և նպատակադրումը պարտքը կայունացնելն է»,-ասաց նա:
Իսկ թե ե՞րբ է հնարավոր սոցիալական ծախսերի ուղղությամբ վերանայում իրականացնել, Ջանջուղազյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ Ձեր հետ միասին կունենանք համոզմունք, որ մեր գործողությունները հասցրել ենք նրան, որ տնտեսական աճը և հարկային եկամուտների հնարավոր աճը կայուն, կասկած չհարուցող վարքագիծ են ունենալու առաջիկա միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում»:
Միքայել Մելքումյանը նշեց, որ չի կիսում այդ մոտեցումները և հիշեցրեց՝ 2015թ.-ին են վերջին անգամ թոշակ ու աշխատավարձ բարձրացրել:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02