Եթե տեսնենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք: Այս մասին այսօր՝ ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Քանի դեռ օրենսդրությունը գործում է, լավն է այն, թե վատը, բոլորը պարտավոր են օրենքի շրջանակում իրենց հարկային պարտավորությունները կատարել: Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում և տեսնում ենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, մենք ֆինանսների նախարարության հետ համատեղ օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք»,- ասաց Դավիթ Անանյանը:
Օրենսդրական փոփոխությունները, ՊԵԿ նախագահի խոսքով, բացառապես պետք է լինեն հանրային քննարկումների արդյունքում:
Հարցին՝ ԱԱԾ գործողությունների արդյունքում խոշոր սուպերմարկետների՝ ամբողջությամբ հարկային դաշտ գալը թանկացումների չի՞ բերի, Դավիթ Անանյանը պատասխանեց.
«Ժամանակին պայմանավորվածություններ են եղել՝ հենց գների աճից խուսափելու համար: Խնդիրը շատ ավելի պարզ և հասարակ է՝ եթե մենք ասում ենք, որ տնտեսավարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է գան ԱԱՀ դաշտ: Եթե այդ հարկերի վճարման արդյունքում գնագոյացման աճ կլինի, դա կնշանակի, որ կողքի խանութներն ավելի մրցունակ կլինեն»:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ նախկինում սուպերմարկետները մրցել են նաև իրենց հարևանությամբ գործող փոքր և միջին կազմակերպությունների հետ՝ արհամարհելով մասշտաբի էֆեկտը:
Ինչ վերաբերում է թանկացումներին, Դավիթ Անանյանը նշեց, որ խոշոր բիզնեսի՝ հարկային դաշտ գալուց հետո եթե գները բարձրանան, ուսումնասիրություններ կարվեն՝ պարզելու համար, թե այդ գների բարձրացումը որքանով է արդարացված:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02