Թավշյա հեղափոխությանը զուգահեռ Հայաստանում ու սփյուռքում սկսվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը: Երեկ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում նույնիսկ բախում եղավ կաթողիկոսի կողմնակիցների ու շարժման մասնակիցների միջեւ:
Կաթողիկոսին մեղադրում են զանազան երկրային մեղքերի մեջ՝ սկսած հայհոյախոսությունից վերջացրած ստվերային բիզնեսով: Գարեգին Բ-ի օրոք Առաքելական եկեղեցին դարձել է քրեա-օլիգարխիայի համակարգի մի մասը եւ իր արտոնյալ վիճակն օգտագործելով՝ մասնակից է օլիգարխիայի փողերի լվացմանը եւ ստվերային հոսքերին: Բացի այդ, գործերը լավ չեն նաեւ հոգեւոր ոլորտում, եկեղեցին կտրվել ու չի ապրում իր հոտի հոգսերով, իսկ առանց առողջ եկեղեցու հնարավոր չէ առողջ պետություն, ասում են նրանք:
Խնդիրները նոր չեն, տարբեր տարիների դրանք բարձրաձայնվել են: Ներկայում շարժման մասնակիցները շանս են տեսել փոփոխություններ կատարելու՝ կաթողիկոսի հրաժարականի միջոցով:
Գարեգին Բ-ն ու եկեղեցական վերնախավի զգալի մասը բնականաբար չեն ընդունում այդ պահանջն ու մեղադրանքները եւ կարծում են, որ զգալի ռեսուրս ունեն պահպանելու իրենց դիրքերը: Իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ «գրոհային» կարողություն:
Արդյոք այս շարժումը կհասնի իր նպատակին ու կունենա համաժողովրդական ընդգրկում: Այն, որ հանրային զգալի շերտեր կիսում են այդ գնահատականներն ու պահանջը, աներկբա է: Միեւնույն ժամանակ, հանրային առաջադեմ շերտերը խիստ որոշակի վերաբերմունք ունեն եկեղեցու պատմական ու ժամանակակից դերի հանդեպ, պետական-քաղաքական իրողությունների կտրվածքով:
Եթե եկեղեցին իրապես անջատվում է պետությունից եւ օրենքի ուժով մտնում է հարկային ու այլ պարտավորությունների դաշտ, ապա շատ խնդիրներ ինքնաբերաբար կարող են լուծվել, ինչպես օլիգարխիայի դեպքում:
Սակայն բաց է մնում Առաքելական եկեղեցու վերափոխման խնդիրը հենց նույն պատմական դերակատարության ու գաղափարաբանության առումով: Արդյոք շարժման մասնակիցները դնում են այս արմատական խնդիրը, որն արդեն իսկ ենթադրում է այն արատների զգալի մասը, որոնց մասին այսօր խոսվում է:
Աղբյուրը՝ Lragir.am
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03