Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն անհնար է: «Եվ մենք հույս ունենք, որ համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել այդ երեք սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասաց նա:
Շարմազանովը մտահոգիչ համարեց նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումը, Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանությունը: «Սա ուղիղ մարտահրավեր է խաղաղ բանակցություններին, և սա ոչ այլ ինչ է, քան խաղաղ բանակցությունների տորպեդահարման փորձ»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե ինքը նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է՝ Շարմազանովն ընդգծեց, որ սա ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի և նեոօսմանիզմի ցայտուն դրսևորում:
Անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ Արցախում ներքաղաքական որոշակի ակտիվացումը չի բխում այդ երկրի շահերից: «Մենք գտնում ենք, որ Արցախում անհրաժեշտ է ներքին կայունություն: Դա ոչ միայն արցախահայության շահերից է բխում, այլ բխում է մեր ընդհանուր տեսլականից: Մեզ անհրաժեշտ է ուժեղ, միասնական և կայուն Արցախ:
168.am
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02