Կառավարությունը մասնակի հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է տրամադրված լիցենզիաների, ինչպես նաև դրանց կասեցման (դադարեցման) հետ կապված համակարգային իրավակարգավորումների փոփոխմանը՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքների նախագծերի և դրանց ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ կան:
«Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով», - նշել է նա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատել է, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով:
«Արձանագրենք, որ այսպիսի խնդիր կա, և դրա լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով: Կարծում եմ՝ պետք է փորձենք այդ սովորական դարձած տրամաբանությունից դուրս գալ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նախագծեր են առաջարկում ու մեր առաջին արձագանքը լինում է մերժողական: Պետք է գնահատենք և թոթափենք անիմաստ պարտքերը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մի զրոյական կետից սկսել իրենց հետագա աշխատանքի շարունակությունը», - առաջարկել է Նիկոլ Փաշինյանը:
aysor.am
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02