Տարիներ շարունակ Հայաստանի շուրջ 70 դպրոցներում գործել են «Պատանի երկրապահ» ակումբները, որոնք ֆինանսավորվել են պետական բյուջեից։ Ի՞նչ էին տալիս այս ակումբները դպրոցներին՝ այն դեպքում, երբ հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Նախնական ռազմական պատրաստություն» առարկան։
Դպրոցներին կից գործող այս լրացուցիչ գումարներով ապրող ակումբների նպատակահարմարության մասին Panorama.am-ը բարձրաձայնել էր դեռևս 2014 թվականին, երբ Երկրապահ կամավորականների միությունը, Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունները ստորագրեցին հուշագիր՝ դրանք ստեղծելու:
Այն ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունից լրացուցիչ 60 միլիոն դրամ ֆինանսավորում էր խնդրել՝ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբին հատկացնելու համար:
Panorama.am-ը հետաքրքվել ու պարզել էր, որ դպրոցներում ռազնագիտության հատուկ կահավորված դասասենյակների հարցը ու հետևապես՝ նաև ուսումնական ծրագրով առարկայի որակի հարցն է դրված հարցականի տակ: Փոխանակ գումարներ ուղղվեն «պետական պարտադիրի» վրա, գումարներ էին ուղղվում ակումբների համար, ինչը իհարկե անբնական էր:
Այսօր միայն ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է «Պատանի երկրապահ» ակումբներին ու «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել, որ դրանք փակվելու են:
Նախարարը մասնավորապես ասել է. «Պատանի երկրապահ» ակումբների ֆինանսավորումն էլ կդադարեցվի: Ամեն տարի կառավարության պահուստային գումարներից այդ ակումբների ու ճամբարների համար հատկացվել է մոտ 130 միլիոն դրամ: Այս ծրագրի կարիքն այսօր չկա, դա նաև կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում ու ծառայեցվում բորովին այլ նպատակի»։
Լավ՝ հասկացանք նորաթուխ նախարարի՝ երկրապահին պատժելուն ներկա լինելու ցանկությունը: Միանգամայն հասկանալի է, որ ինչ-որ կերպ խոսել երկրապահի մասին այս օրերին, երբ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում, բացահայտումներ անում ու ծափահարությունների արժանանում՝ նշանակում է լինել «ձիու թամբին»:
Սակայն արդյոք այսօր իրոք չկա լրացւոցիչ զինպատրաստվածության հարցը: Արդյո՞ք բոլոր դպրոցներն ունեն արդեն ռազմագիտական հագեցած դասասենյակներ, զենքեր, ուսուցողական պարագաներ:
Թե՞ նախարարի համար, որ թավշյա՝ անզեն ճանապարհով է եկել իշխանության, նկատելի չեն մեր անսեր հարևանների գոյությունը ու մշտական պատերազմական վիճակը, սահմանների լարվածությունը, տղաներ ու աղջիկների ինքնապաշտպանության դասեր անցած լինելու անհրաժեշտությունը:
Եթե այն ժամանակ, երբ Panorama.am-ը խնդիր էր բարձրացնում գումարների արդյունավետ օգտագործման ժամանակ, ապա այսօր ևս այդ խնդիրը տեսնում ենք:
Ու նախարարը, որ գումարը կտրելով արմատահան է անում կոռուպցիան, հարկ է ուրեմն մեկ անգամ ևս մտածի՝ իսկ արդյո՞ք 12 ամյա կրթությունը, որն այդքան շտապ-շտապ ու առանց հաշվարկների օրհնեց նախարար դառնալուն պես, ևս գումարների վատնման և կոռուպցիայի աղբյուր չէ:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02