Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Ղարաբաղի ազգաբնակչությունն ու մշակույթը փոխելու մեջ:
Փախստականների միջազգային օրը, Հիքմեթ Հաջիևն ասել է. «Հայաստանը կանխում է Ղարաբաղի փախստականների իրենց հայրենիք վերադարձը»: Նա նշել է, որ միջազգային պայմանագրերի իրագործմամբ և փախստականների իրենց հայրենիք վերադառնալով հնարավոր կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը:
Ազերի փախստականների թիվը մեկ միլիոն 200 հազար հայտարարելով, Հաջիևն ասել է.«Բաքվի կառավարությունը մինչ օրս վեց միլիարդ դոլար ծախսել է այդ փախստականների համար»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ. և չնայած ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբերի ջանքերին, հակամարտությունը դեռևս խաղաղ լուծում չի ստացել:
Ավելի վաղ, Հայաստանը հայտարարել էր, որ ընդառաջում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և առաջարկություններ ունի այդ մասին: Երևանի ներկայացրած առաջարկները իրականում Մադրիդյան նիստում Բաքվի ու Երևանի ղեկավարների միջև կայացած համաձայնությունն էր:
Մադրիդյան սկզբունքների համաձայն, ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը պետք է օրակարգային լինի երկու երկրի համար: Այդ նախագիծը Հայաստանին պարտավորեցնում է ազատագրել հակամարտության տարածքների մի մասը և իրենց տները վերադառնան ազերի փախստականները:
Փորձագետները հավանական չեն համարում հակամարտության կարգավորման մասին տարածաշրջանային լրատվամիջոցներում շրջանառված լուրերը:
Անկախ դերակատարները ևս կողմերից մեկին պաշտպանելով, անկարող են ազդեցիկ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում:
Բրուքինգզ կենտրոնի հետազոտող Պավել Բաևը գրել է.«Ղարաբաղյան խնդրի կարգավորման ոչ մի անկախ լուծում չկա: Կողմերի շահերը հակամարտության կարգավորման հնարավորություն չեն տալիս: Անկախ կողմերը նույնպես անկարող են կարգավորել այդ հարցը»:
Թվում է, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով երկու կողմերին գոհություն պատճառող լուծում չկա, որովհետև կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է իր իշխանությունը հաստատել այդ տարածքում: Փորձագետների համոզմամբ, ներկա պայմաններում խնդրին հնարավոր է լուծում տալ տարածքի բնակչության և Ղարաբաղի ժողովրդի ձայնին դիմելով:
Դիտորդները համոզված են, որ կովկասյան տարածաշրջանում ղարաբաղյան հարցը երկարաձգվել է այն պատճառով, որ այդ հակամարտության կարգավորումն այնքան էլ առաջնահերթ չէ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների համար:
Քաղաքական դիտորդների կարծիքով, նման իրավիճակի շարունակվելը կողմերից խլում է սակարկելու և հակամարտության կարգավորման համար լուսավոր հեռանկար պատկերելու հնարավորությունը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03