Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր՝ ԱՄՆ դեսպանատան հետ ունեցած համագործակցության շնորհիվ համակարգին ցուցաբերվել է անգնահատելի աջակցություն: Վազգեն Ավետիսյանը հանդիպման սկզբում ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Քննչական կոմիտեի լիազորությունները՝ ընդգծելով տարաբնույթ քրեական վարույթների նախաքննությունն իրականացնելու հնարավորությունը: ԱՄՆ գործընկերներն անդրադառնալով իրենց կողմից տրամադրվող օժանդակության ծրագրերին՝ կարևորել են դրանց նոր ուղղվածությունը՝ կապված անդրազգային հանցավորությունների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հետ: Վազգեն Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին՝ մինչ օրս ստացած աջակցության համար՝ կարևորելով վերապատրաստումների անհրաժեշտությունը հատկապես Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության և Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների քննիչների համար: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ:
14:33
14:15
13:53
13:52
13:45
13:36
13:33
13:15
12:35
12:16
11:55
11:25
11:13
10:46
10:26
10:04
09:48
09:23
09:04
18:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44