Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին, գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:
Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել մշակութային, կրթական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոլորտներում միության ունեցած մեծ ավանդը՝ ընդգծելով հատկապես Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը:
Պետնախարարը նշել է, որ կառավարությունը այսուհետ ևս պատրաստ է իր գործուն աջակցությունը բերել ՀԲԸՄ ծրագրերի իրականացմանը, դրանց ընդլայնմանը և առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել նաև գյուղական համայնքներում կանանց զբաղվածության խնդրին:
Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վ. Յակուբյանը նշել է, որ Արցախի հետ համագործակցությունը միության համար առանձնահատուկ տեղ ունի: Արձագանքելով պետնախարարի առաջարկին՝ նա հայտնել է, որ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, առաջիկայում միությունը կոնկրետ քայլեր կանի այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության այլ ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի, դրանցում աջակցության տեսքով ՀԲԸՄ մասնակցության հնարավորությունների մասին:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44