Տարիներ շարունակ խոսում էինք, որ Հայաստանի ամենակայացած համակարգերից մեկը տեղական ինքնակառավարումն է, ինչը նշանակում է իշխանության ապակենտրոնացում, երբ ընտրովի գյուղապետերը, մեծ ու փոքր քաղաքի քաղաքապետերն ուղիղ ընտրվելով սեփական համայքի բնակիչների կողմից օժտվում էին իշխանությամբ …
Բայց ահա վերջին հեղափոխությունը ցույց տվեց, որ մեզանում տեղական ինքնակառավարման համակարգն իրականում միֆ է, ուղիղ կախված է օրվա իշխանություններից և սա է պատճառը, որ իշխանության փոփոխությունից անմիջապես հետո ամենատարբեր պատճառաբանություններով մեկը մյուսի հետևից հրաժարական են տալիս նախկին իշխանության գյուղապետերն ու քաղաքապետերը և նույնիսկ Երևանի քաղաքապետը:
Ոմանք էլ սեփական պաշտոնը պահելու համար դուրս են գալիս ՀՀԿ-ից, դրանով իսկ ցույց են տալիս, որ գործող իշխանությունը գյուղապետի կամ քաղաքապետի պաշտոնում չի ցանկանում հանդուրժել որևէ ՀՀԿ-ականի:
Բայց, երբ նոր իշխանությունը ստիպում է ընտրված գյուղապետերին կամ քաղաքապետերին հրաժարվել սեփական պաշտոնից կամ կուսակցական պատկանելիությունից , նման պարագայում տեղական ինքանակառավարման սկզբունքը ոչնչանում է:
Եվ ես առաջարկում եմ հրաժարվել գյուղապետերի, քաղաքապետերի ընտրություններից, այս պաշտոնները դարձնել նշանակովի, քանզի այդ ընտրությունները անիմաստ ժամանակի և ռեսուրսի վատնում են, էլ չեմ ասում, որ համայնքների բնակիչները թշնամանում են մեկը մյուսի նկատմամբ:
Գյուղերում և քաղաքներում հիմնականում համայնքապետեր են ընտրվել` տվյալ համայնքի հարուստներն ու ավտարիտետները, իսկ եթե համայնքապետի պաշտոնը լինի նշանակովի կարելի է օրինակ Գորիսի քաղաքապետ նշանակել օրինակ` գյումրեցի պրոֆեսիոնալ կրթություն ստացած, բարձր որակավորում ունեցող որևէ մենեջերի, ով շատ ավելի շատ օգուտ կտա նույն Գորիսին, քան` ծագումով գորիսեցի որևէ հարուստի տղան կամ գորիսեցի լավ տղեն..
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44