Եվրամիությունը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին խնդրի կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների լիարժեք մասնակցել բանակցություններին: Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումից հետո:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդիպման ընթացքում հաստատել է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Այդ համատեքստում չափազանց կարևոր է, որ կողմերը լիարժեք մասնակցեն բանակցություններին՝ առանց նախապայմանների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հանդիպմանը քննարկվել են վերջին զարգացումները և ընդգծվել է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերություններում առաջընթացը:
ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և դրանց մոնիթորինգին:
«Կողմերը քննարկել են բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության հստակ հանձնառությունը և այդ նպատակով արդեն ձեռնարկված կոնկրետ գործողությունները: Մոգերինին հաստատել է, որ Եվրամիությունը պատրաստ է կոնկրետ աջակցություն տրամադրել բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով, և ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխման կարևորությունը»,- ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում:
«Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը կազմակերպման և մոնիթորինգի հետ կապված աջակցություն տրամադրել հաջորդ ընտրությունների ժամանակ, որոնք պետք է անցկացվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների համաձայն»,- հայտնել է դիվանագիտական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Նա հրավիրված է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որպես գործընկեր երկրի ներկայացուցիչ:
Բրյուսելում չորեքշաբթի նաև տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02