Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Euronews-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք, վարչապետի դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ: Այժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է: Ես կարծում եմ, որ դա դեմ է նաև ժողովրդավարությանը, որովհետև հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար:
«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Հայաստանի կառավարությունն ի՞նչ պլաններ ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է:
«Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում: Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, և մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում և այս անվտանգության համակարգում»,-ասել է նա:
Արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից:
«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաև՝ ՆԱՏՕ-ի և Արևմտյան երկրների, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին: Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները լինեն բանտում:
«Մեզ համար շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, բայց կարևոր է նաև դա անել օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, և ինձ վատ կզգամ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենանք»,-ասել է վարչապետը:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումերին՝ վարչապետը նշել է, որ կարողացել են տնտեսական մեծ փոփոխություններ կատարել, տնտեսության բոլոր խաղացողների համար ստեղծել բարձր մակարդակի դաշտ:
«Հուսով ենք, որ Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ կդարձնենք օտարերկրյա ներդրումների համար: Մենք ավելի ուժեղ ժողովրդավարություն կստեղծենք, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ, թե առանց»,-հավելել է նա:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02