Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Կոնգրեսի՝ Թուրքիային նորագույն F 35 կործանիչները վաճառելու վերաբերյալ ընդունած սահմանափակումներին, հայտնում է Asbarez-ը:
Թրամփի վարչակազմն այս առնչությամբ նամակ է հղել Սենատի՝ հատկացումների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Շելբիին:
Նամակում նշվում է, որ նախագահի վարչակազմը դեմ է ավելի վաղ ընդունված բանաձևին, որը սահմանափակում է ենթադրում Թուրքիային F 35-ը վաճառելու առնչությամբ:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակում կարևոր դաշնակից է ու 2002թ. ի վեր մասնակցել է F35-ի վերաբերյալ միջազգային ծրագրերի»,-նշվում է նամակում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) ու Ամերիկայի հելենական խորհուրդը (HALC) քննադատել են այս դիրքորոշումը:
Հայտնի է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Անկարային սպառնացել էր արգելափակել F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու դեպքում:
F-35 կործանիչները հիմնականում արտադրվում են երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C, որոնք տարբերվում են ըստ նշանակության: Մասնավորապես, F-35A տարբերակը նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, որն էլ հենց ձեռք է բերվում Թուրքիաի կողմից:
F-35-ի առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Այն զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02