Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը, որի ժամանակ երկու պետությունների ղեկավարները ողջունել են իրար ու ընդգծել հանդիպման կարևորությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, առաջինը խոսել է Պուտինը՝ ընդգծելով, որ եկել է երկկողմ հարաբերությունները քննարկելու ժամանակը:
Մինչդեռ Թրամփն իր խոսքը սկսել է պաշտոնակցին «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հրաշալի կազմակերպելու առթիվ շնորհավորելով»:
Այնուհետև Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ իրապես հավատացած է, որ «աշխարհն ուզում է տեսնել՝ ինչպես են «լեզու գտնում» ԱՄՆ-ն ու Ռուսաստանը»:
«Ես իրապես հավատացած եմ՝ աշխարհը ցանկանում է, որ մենք «լեզու գտնենք»: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք: Մեր երկրները հարաբերությունների կարգավորման համար մեծ հնարավորություններ ունեն»,-ասել է Թրամփը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահն ասել է, որ կցանկանար Պուտինի հետ քննարկել ռազմական, առևտրային, միջուկային սպառազինության ոլորտներին և Չինաստանին առնչվող հարցերը:
Նախագահների հանդիպումն ընթանում է Հելսինկիի նախագահական պալատում: Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը կտևի մեկուկես ժամ, ինչին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:
Աղբյուրն ընդգծում է, որ հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02