ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ։
Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շահնազարյանը նախարարին է ներկայացրել հաշվետու տարում կատարված աշխատանքները, կազմակերպության ֆինանսական կատարողականը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր, անդրադարձ է եղել տեխնիկական նոր լուծումներին և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված քայլերին:
Աշոտ Շահնազարյանը ներկայացրել է ՀՀ տարածքում բջջային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Նշվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հայկական ինժեներական ընկերության հետ համագործակցությամբ։
Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին. մասնագետները ներկայացրել են եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման գործընթացը։
Նախարարը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի զարգացման և արդիականացման առաջիկա ծրագրերին, նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու դրանց իրագործմանը։
Կարևորելով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի աշխատանքը`Աշոտ Հակոբյանը միաժամանակ ընդգծել է աչալուրջ աշխատանքի շարունակականության և անխափան ռադիոհաճախականային կապի կարևորությունը։



17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44