ARM | RUS |

«Լևոն Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչը հիմա բացահայտվում է». «Փաստ»

20.07.18 | 09:52

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի քննարկվել Երևանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցել–չմասնակցելու հարցը: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելուն, ապա կուսակցության փոխնախագահն ասաց, որ առաջիկայում ընդհանուր կանդրադառնան, թե ընդհանրապես այդ և այլ հարցերի մասին ՀԱԿ–ն ինչ է մտածում:

«Երբ նպատակահարմար լինի, մենք մեր կարծիքը կհայտնենք»,– ասաց Լ. Զուրաբյանը: Խոսելով «Ընտրական օրենսգրքի» շուրջ ծավալված քննարկումների մասին՝ նա նշեց, որ ՀԱԿ–ն ակտիվ է եղել առաջարկություններ ներկայացնելու ժամանակ: Եվ հիմա էլ հետևում են քննարկումներին, սակայն, իրենց կարծիքով, չեն կարող ասել, թե քննարկումները ճիշտ ուղղությամբ են ընթանում:

«Մենք, ի սկզբանե, դեմ ենք եղել ռեյտինգային ընտրակարգին և կողմ ենք եղել փակ համամասնական ցուցակին: Դա միայն մեր կուսակցության դիրքորոշումը չէ: Եվ 2016 թվականին, բացի Հանրապետականից, այդ դիրքորոշումն են ունեցել մնացած բոլոր կուսակցությունները: Բայց հիմա անհասկանալի առաջարկներ են քննարկվում, մինչդեռ պարզ է, որ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, և ինչպես նոր կառավարության ծրագրում, այնպես էլ Փաշինյանի հայտարարություններում խնդիր էր դրված, որ պետք է անցում կատարենք փակ համամասնական ցուցակով ընտրություններ կազմակերպելու տարբերակին: Եվ եթե այդ մոտեցումը չընդունվի, ես կհամարեմ, որ հեղափոխությունը լուրջ հետընթաց է ապրել»,– ասաց Լ. Զուրաբյանը:

Ի դեպ, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր–Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը միայն արցախյան հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ավելին, խոսվեց, որ քննարկվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ–ՔՊ միասնական ցուցակով մասնակցելու հարցը, որի վերաբերյալ ՀԱԿ կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա:

Հարցին, թե իրականում նման քննարկում եղե՞լ է, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ այս ընթացքում ինքն անձամբ չի հանդիպել Լ. Տեր–Պետրոսյանի հետ: Միևնույն ժամանակ խորհուրդ տվեց իրենց կուսակցության կողմից տարածած հաղորդագրությանը հավատալ, քանի որ իրենց կուսակցությունում ավանդույթ կա, որ ինչի մասին խոսում են, դրա մասին էլ հայտարարություն են տարածում:

«Պետք չէ ինչ–որ բաներ հորինել, որոնց մասին մամլո հաղորդագրության մեջ արծարծված չէ: Եվ նրանք, ովքեր նման ձևով են մոտենում հայտարարություններին, մինչև հիմա չեն հասկացել, որ Կոնգրեսն ունի սկզբունքներ, 88–ից մինչ օրս անցած ճանապարհ, և եթե հասարակությունը ինչ–որ պատճառով չի հավատում դրան, ապա այդ ամենն իրենց խղճի և մակարդակի հարցն է:

Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել, և առաջարկում եմ որևէ բան չմոգոնել և հավատալ այն ամենին, ինչի մասին որ մենք ասում ենք, քանի որ մենք երբեք ժողովրդից թաքցնելու բան չենք ունեցել»,– ասաց Լ. Զուրաբյանը:

Խոսելով հասարակության շրջանում ծավալվող այն քննադատությունների մասին, թե վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումների պատճառն անկախության տարիներից սխալ դրված հիմնաքարերի պատճառով է եղել, Լ. Զուրաբյանն ասաց, որ ինքը նման քննադատության չի հանդիպել: Ներկա իրավիճակի համար անուղղակի կերպով մեղադրանքի սլաքները դեպի տերպետրոսյանական տարիներն ուղղելը, որի պատճառը նաև ձևավորված անառողջ հարաբերությունների և մթնոլորտն ու շատ հարցերի վրա աչք փակելն է եղել, չի համապատասխանում իրականությանը, համոզված է կուսակցության փոխնախագահը:

Ավելին, իրենք վստահ են, որ ներկա «ավազակապետական համակարգը» ձևավորվել է 98–ից ի վեր, որը հետագայում տիրապետող է դարձել մեր հասարակության մեջ: Ըստ Զուրաբյանի, Հայաստանում համակարգային կոռուպցիոն բուրգային համակարգ ձևավորվել է այդ ժամանակվանից և հիմա այն բացահայտվում է: Ու քանի որ Հայաստանում ոչինչ թաքցնել հնարավոր չէ, ուստի եթե մինչև 98–ը որևէ նման բան եղած լիներ, հասարակությունը դրա մասին վաղուց կիմանար, քանի որ վաղուց բացահայտված կլիներ:

«Հատկապես այն պատճառով, որ Տեր– Պետրոսյանին փոխարինած իշխանություններն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի արատավորեն առաջին նախագահին, սակայն չկարողացան ոչինչ բացահայտել, քանի որ որևէ փաստ չունեին: Եվ երբ Լ. Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հիմա է պարզվում, երբ բազմաթիվ փաստեր են բացահայտվում: Եվ դա ընդամենը երկու ամսում: Ու դեռ ինչեր կբացահայտվեն»,– ասաց Լ. Զուրաբյանը:

Նա խորհուրդ տվեց հասարակությանը բանավեճի առարկա դարձնել ոչ թե այս կամ այն ֆեյքի հայտարարությունը, այլ լուրջ քաղաքական ուժի կամ հասարակական կառույցի կողմից կատարվող քննադատությանը, այն էլ այն դեպքում, երբ լուրջ կառույցների կողմից կոնկրետ փաստեր են ներկայացնում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Ոստիկանության հատուկ միջոցառումները. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց

Ոստիկանության հատուկ միջոցառումները. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են...

15:23

Եմենը Կարմիր ծովում հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթատարին

Եմենը Կարմիր ծովում հարվածել է Սաուդյան Արաբիայի...

15:09

Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք սրճարան և այնտեղ հաստավիզ ախրաննիկներ են եղել. Ֆարմանյանը՝ Ալեքսանյանին

Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք...

14:55

Որդերի և քոսի դեմ դեղամիջոցները վաճառվում են որպես քաղցկեղի բուժման միջոցներ. BBC-ի հետաքննությունը

Որդերի և քոսի դեմ դեղամիջոցները վաճառվում են որպես քաղցկեղի բուժման միջոցներ. BBC-ի...

14:43

Զգուշացում․ Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են իրականացվում

Զգուշացում․ Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են...

14:29

Կոմբայնը հասել է գյուղ, ձեր մարզպետը բարեգործության արգելքի որոշում է ստորագրել. Անդրանիկ Գևորգյան

Կոմբայնը հասել է գյուղ, ձեր մարզպետը բարեգործության արգելքի որոշում է ստորագրել. Անդրանիկ...

14:14

Գագիկ Ծառուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. ինչ է պահանջում գործարարը

Գագիկ Ծառուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. ինչ է պահանջում...

14:07

Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր. ակնհայտ է, որ ապագայի պաշտպանության հիմքում այս բանաձևերն են դրվում. Զաքարյան

Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր. ակնհայտ է, որ ապագայի պաշտպանության հիմքում...

13:57

Արարատ Միրզոյանը ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է խաղաղության գործընթացը

Արարատ Միրզոյանը ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է խաղաղության...

13:56

Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմինը նախազգուշացում է

Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմինը նախազգուշացում...

13:41

Սիրուշոյի խանութներ էլ են մտել. ընտրություններից հետո հարկայինը զինված մտել է գրեթե բոլոր ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի․ Քոչարյան

Սիրուշոյի խանութներ էլ են մտել. ընտրություններից հետո հարկայինը զինված մտել է գրեթե բոլոր...

13:22

Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

13:08

ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք

ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով...

10:58

Եվրամիությանը ձգտող Հայաստանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է. Վլադիմիր Ջաբարով

Եվրամիությանը ձգտող Հայաստանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է. Վլադիմիր...

10:46

Արագածոտնի թեմի շուրջ 200 երիտասարդներ համաթեմական ուխտագնացություն են կատարել

Արագածոտնի թեմի շուրջ 200 երիտասարդներ համաթեմական ուխտագնացություն են...

10:22

Կա՛մ հովանավորվում են, կա՛մ չեն կանխվում․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին

Կա՛մ հովանավորվում են, կա՛մ չեն կանխվում․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների...

10:03

Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական նիստը

Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական...

20:55

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և գյուղերում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և գյուղերում ամբողջությամբ դադարեցվել է...

20:33

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները և Արաղչիի Իսլամաբադ հնարավոր այցը

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները և Արաղչիի...

17:46

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին

17:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02