ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի շուրջ արված առաջարկներից աջակցում է ՀՅԴ-ի առաջարկին: Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
«Քննադատությունն այլ տեղից է: Օրինակներն ամենևին չեն վկայում, որ ընտրակարգը վատն է, դուք մեծամասնականի տրամաբանություն եք փորձում կիրառել, երբ համամասնականի կիրառությունն այլ է: Մտահոգություններն անտեղի են: Անտեղի է «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունը, որ իրենց քվեաթերթիկներն իբրև հանվել են ընտրատարածքից: Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ն հիմա իրենց կարծիքով բոբո է, պահանջում են ցանցեր ստեղծել, որ վերահսկվի, բայց քվեախցիկում այնքան թերթիկ կա, որ հանել դրանք իմաստ չունի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանը հորդորեց մատնանշել տեղամասերը, վերահաշվարկ կատարել, հաշվել տրցակները, քվեաթերթիկները և տեսնել՝ խախտումներ եղել են, թե ոչ:
Խոսելով Ընտրական նոր օրենսգրքի մասին՝ Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ-ն առաջարկում է մի մոդել, որը վերացնում է կարևոր երկու թերություն. «Առաջինը՝ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշելու, թե ովքեր պետք է ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ ապահովել տարածքային ներկայացվածություն: Եթե համեմատեմ առաջարկված երեք մոդելները՝ կառավարության, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի մոդելները, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այս թերությունները, իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ի առաջարկը չեն պաշտպանում ինչ-ինչ պատճառներով, բայց իրենք երկու և մեկ թերություն ունեցող մոդելներից ընտրում են մեկ թերություն ունեցող մոդելը՝ ՀՅԴ-ի առաջարկածը: «Մյուս կողմից ՀՅԴ-ի առաջարկը հաշվարկի խնդիր ունի: Ես չեմ հավատում, որ գիշերը հնարավոր կլինի ընտրատեղամասում ցուցակների բաշխում անել: Մենք ունենք քվեաթերթիկները չփոխելու երաշխավորություն, որովհետև կան դրոշմակնիքներ, որոնք չես կարող տանել այստեղից այնտեղ: Այս պարագայում, եթե մենք ստիպված լինեինք ընտրություն կատարել առաջարկվածներից, կպաշտպանեինք ՀՅԴ-ի առաջարկը, կարծելով, որ պետք է խուսափել կուսակցական վերնախավի գերիշխանությունից: Սա մոդել է, որը հնարավորություն է տալիս ուժեղացնելու կուսակցական գերիշխանությունը»,- շեշտեց նա:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02