Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի այսօրվա նիստի օրակարգում փոխզիջումներն են: «Ելք» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը նկատեց, որ «Ելք» դաշինքի մոտեցումները և առաջարկները նույնն են, և ուզում են լսել Դաշնակցությանն ու «Ծառուկյան» դաշինքին:
Վերջինը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ իրենք հակված են գնալու առավելագույն կոնսենսուսի տարբերակով, որովհետև բոլոր 4 քաղաքական ուժերի խնդիրը մեկն է, այն է՝ ունենալ մեկ միասնական, համաձայնեցված նախագիծ:
«Հանրապետական կուսակցության առաջարկած տարբերակի մեջ ինչ-որ մեսիջներ կան, սակայն նախագիծը բավական բարդեցված է: Ըստ էության, դա նույն քողարկված ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով: Մենք մեր խմբակցությունում այն քննարկել ենք, և իմ ընկեր Սերգեյ Բագրատյանը ներկայացնում էր նույն մոդելը, այսինքն՝ գնալ նույն քվոտավորման ճանապարհով, ինչպես ազգային փոքրամասնությունները, կանանց քվոտաները, այնպես էլ մարզային ներկայացուցիչները որոշակիորեն քվոտավորված ներկայացված լինեն:
Համաձայն չեմ առաջարկված մոդելի հետ, որ առավել մեծ մարզը այսքան… գտնենք ուրիշ մոդել»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ պետք է լինի 1 համամասնական ցուցակ, ոչ երկուսը, այլապես սա նման է ձախ ականջը աջ ձեռքով բռնելուն:
Ի վերջո, Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց՝ «Ծառուկյան դաշինքը» երկար է քննարկել և պնդում է մեկ միասնական ցուցակի տարբերակը: Իսկ մարզային ներկայացված թեկնածուների համար ձևը քննարկեն:
«Մենք պատրաստ ենք քննարկել, բայց ոչ այս բարդեցված ձևը: Մենք մի անգամ գնացինք Սան Մարինոյի մոդելով, եկե՛ք գտնենք այն մոդելը, որն աշխատելու է Հայաստանում, չբարդացնենք մեր կյանքը, առավել ևս ընտրողների»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա գործընկեր, կուսակից Սերգեյ Բագրատյանը հավելեց, որ այդ պարագայում հնարավոր չի լինելու իրացնել բոլոր 10 մարզերում բոլոր թեկնածուների հավասար քարոզչության իրավունքը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02