«Արտերկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2002-2014 թվականներին աճել Է 7.4 անգամ։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2002 թվականին Հայաստան է այցելել 162 հազար զբոսաշրջիկ, 2014-ին՝ 1.2 միլիոն։ Թվում Է՝ վատ ցուցանիշ չէ։ Սակայն հատկապես զբոսաշրջության ցուցանիշների մասին խոսելիս՝ պարտադիր է համեմատականներ անցկացնել տարածաշրջանի հարևանների հետ։ Ադրբեջանում, օրինակ, 2002-2014 թվականներին զբոսաշրջիկների ներհոսքն աճել Է 3.75 անգամ (ավելի քիչ, քան Հայաստանի պարագայում)։ Սակայն զբոսաշրջիկների հոսքի բացարձակ ցուցանիշի առումով Ադրբեջանն ավելի առաջ Է. 2014-ին այդ երկիրն ընդունել է 2 մլն 160 հազար զբոսաշրջիկ։
Իսկ Վրաստանի հետ համեմատությունն արդեն խորը մտահոգության տեղիք Է տալիս։ 2002-2014 թվականներին Վրաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքն աճել է 18.5 անգամ՝ 300 հազարից հասնելով 5.5 միլիոնի։ Ու այսօր Էլ շարունակում Է աճել։ Իհարկե, ծովը մեծ դեր Է խաղում զբոսաշրջության հարցում, սակայն ծովը հավերժ եղել է, իսկ վրացական տուրիզմը սկսել Է զարգանալ 2004 թվականից հետո ու սրընթաց աճել Է հատկապես ետճգնաժամային շրջանում՝ 2010-2013 թվականներին։ Ու, որ պակաս ուշագրավ չէ, Վրաստան այցելող ՀՀ և մյուս երկրների քաղաքացիների անգամ 1%-ը չգիտի՝ ինչ տեսք ունի Վրաստանի լոգոն (եթե, իհարկե, նման բան գոյություն ունի)։ Իսկ Հայաստանը 400 հազար դոլար է վճարել երկրի լոգոյի ու բրենդի մշակման համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02