«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետևանքներով հանդերձ կարող է մեկ բացասական ազդեցություն ունենալ: Ոչ միայն կրկին ակտիվացել են մարդ-կուսակցությունները, այլև նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում մոտ 90 կուսակցություն կա:
«Բանվորական միություն», «Ինտելեկտուալների», «Բագրևանդ», «Կանայք հայոց աշխարհի», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունների կողքին իրենց անունը գրելու հայտ են ներկայացրել նորերը:
Ինչպես հայտնի է, կուսակցություն է ստեղծել Անդրիաս Ղուկասյանը, նախկին ՀՀԿ-ական, սպորտի և երիտասարդության հարցերով նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ավելին` նախօրեին էլ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները Նախախորհրդարան նախաձեռնության հետ միասին: Ընդ որում` այս երկուսը նույն թիմն են: Ու հետաքրքիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը մտադիր է ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել եթե ոչ հաղթելու, ապա առնվազն ԱԺ անցնելու ակնկալիքով:
Նախկինում, երբ ՀՀԿ իշխանության օրոք կեղծվում էին ընտրությունները, մարդ-կուսակցությունների գործը հեշտ էր. նրանք արդարանում էին, թե իշխանությունը չի թողնի իրենց անցնել խորհրդարան, և հաճախ չէին մասնակցում ընտրություններին: Բայց հիմա, ընդհակառակը, ոգևորված համաժողովրդական շարժման հաղթանակով` նոր պայմաններում յուրաքանչյուրն իրեն հզոր ուժ է երևակայում իր մեծ ախորժակով:
Մեկ հետաքրքրական փաստ էլ. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` կուսակցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնեն: Առավելագույնը մեկ տասնյակ կուսակցությունից բացի մնացած 80-ը որևէ համագումար չեն արել: Բայց այս դեպքում օրենքը նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն չի տալիս: Նաև հայտնի չէ, թե որ մարմինն է իրավասու վերահսկել օրենքի պահպանումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02