«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները եւ զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից:
Սակայն, մեր տեղեկություններով, նիստն, այնուամենայնիվ, կկայանա:
Իսկ օրակարգի հարցը վերաբերում է դատավորների առաջխաղացման ցուցակների մրցույթներին: Դատավորները դժգոհ են, որ Գագիկ Հարությունյանի եւ ԲԴԽ այլ անդամների թեթեւ ձեռքով մրցույթում «հաղթում» են, այսպես կոչված, դրսի մարդիկ՝ առավելապես շեշտադրելով գիտական գործունեությունը, այլ ոչ թե աշխատանքային փորձը:
Արդյունքում փորձառու դատավորները «կտրվում» են, որոշ դեպքերում ընդհանրապես առաջխաղացման բոլոր հնարավորությունները փակվում են:
Երեկ ամբողջ օրը փորձեցինք ճշտել նաեւ Դատական դեպարտամենտի մոտեցումները, սակայն ապարդյուն. լրատվական ծառայությունում հեռախոսազանգերին հետեւողականորեն չէին պատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02