«Գրին ֆարմեր» անվամբ ՍՊԸ-ն ներկայացրել է ներդրումային ծրագիր՝ Արարատի մարզի Երասխ գյուղում տեխնոլոգիապես առաջադեմ այգիների կառուցման նպատակով: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ներդրումային մեծությունը 1,4 միլիարդ դրամ սեփական միջոցներ, 470 միլիոն դրամ վարկային ռեսուրսներ: Նախատեսվում է 3 տարում ստեղծել 150 աշխատատեղ՝ մինչև 2023 թ. հասցնելով 25 աշխատատեղի: Նախատեսվում է միջին 120,000 դրամ աշխատավարձ: Արտադրանքի ծավալները, ըստ ծրագրի, երկրորդ տարում կկազմեն 142 միլիոն 250 հազար դրամ, չորրորդ տարում՝ 733 միլիոն 100 հազար դրամ»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ արտադրանքի կեսը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս կեսը՝ կարտահանվի ԵԱՏՄ անդամ-պետություններ: Առաջարկվում է արտոնությունը կիրառել 3 տարի ժամկետով՝ սարքավորումներ ներկրելու համար:
«Մենք ունենք բոլոր նախարարությունների կարծիքները: Քննարկումներ ենք իրականացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարց է ծագում, պարզաբանման խնդիր կա: «Նման որոշումներ կայացնելու հարցում կառավարության դերը տեխնիկական է: Կան սահմանված չափորոշիչներ, որոնցով գնահատվում է, միավորներ են հավաքվում՝ դրանցից վերև ընդունվում է, ներքև՝ ոչ: Թափանցի՞կ է իրականացվում գնահատումը»,- հարցրեց վարչապետը:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ գնահատումը թափանցիկ է, սուբյեկտիվիզմը հասցված է նվազագույնի: «Կա հստակ չափանիշ՝ աշխատատեղեր, մուլտիպլիկատիվ էֆեկտ: Միանշանակ է, որ միավորների ամփոփումը պետք է բավարարվի, մեծ հաշվով, սա մի մեխանիզմ է, որն այս տարիներին կիրառվել է, և չի եղել դեպք, որ մերժվեն, եթե գերակա ոլորտում ծրագիր է, իսկ եթե գերակա ոլորտում չէ, մերժեցինք, ինչպես «Հարսնաքարի» պարագայում: Մոնիթորինգն իրականացվում է հետևյալ կերպ՝ հավանություն տալուց հետո մեկ տարում տեղեկատվություն ենք ստանում, փոխանցում ենք նախարարություններին և եթե կա անհամապատասխանություն, թերությունները հաղթահարելու համար դիմում է ներկայացվում, հակառակ դեպքում՝ արտոնությունը հետ է վերցվում»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:
Ըստ վարչապետի՝ նման հարցերի քննարկումը հանրային հետաքրքրության է, մարդիկ հետևություններ ու քաղաքական եզրակացություններ են անում՝ «մեկին մերժեցին, մեկին հաստատեցին», այնինչ, ըստ նրա, կառավարության դերը տեխնիկական է, առաջարկը պետք է համապատասխանի չափորոշիչներին, գերակա ոլորտին:
«Ընկերություններ կան, որոնք երկրորդ անգամ են արտոնություններ ստանում: Եվ խնդիր կա պարզաբանելու՝ նախորդ արտոնությունը նպատակին ծառայե՞լ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արծվիկ Մինասյանը համաձայնեց, ասաց, որ դրա համար աշխատում են Գլխավոր դատախազության հետ, որպեսզի ստուգումներ իրականացվեն:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եղել են դեպքեր, երբ ընկերությունը ստացել է արտոնություն, իսկ երբ մոտեցել է ժամկետը, որ ավելացված արժեքի հարկը պետք է վճարվի, ընկերությունը սնանկացել է, գույքը օտարվել է: «Վերահսկողական մեխանիզմները պետք են, եղած դեպքերով քննություն է ընթանում, հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի»,- ասաց նա:
Որոշումն ընդունվեց միաձայն:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02