Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2018թ.-ի ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նույն տարվա օգոստոսի 11-ը ներառյալ:
Կառավարության նիստում նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների՝ բժշկական հետազոտմամբ, դպրոցը չավարտած, բայց 18 տարին լրացած անձանց տարկետումը կատարելու գործընթացի կազմակերպմամբ:
«Զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդելու զորացրումների գործընթացի վրա, որը կավարտվի հուլիսի 31-ին»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկել են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ծառայության հարցը: «Հրապարակային քննարկում կա՝ արդյո՞ք թեման ուսումնասիրվում է , թե ոչ: Ասեմ, որ ուսումնասիրվում է ոստիկանության կողմից, գլխավոր դատախազության, ԱԱԾ կողմից:
Վստահելի պատասխաններ պետք է ունենանք այս հարցերի շուրջ: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել զորակոչով: Ցավով եմ ասում, նախնական տվյալներով, որոշ բացահայտումներով, զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Զարմանալի է, որ այսպիսի վիճակում գտնվող երկրում այդ ոլորտում կարող են պաշտոնատար անձանց կողմից նման չարաշահումներ լինել: Սա խայտառակություն է»,- շեշտեց նա:
Փաշինյանը ասաց, որ աշխատելու են բոլոր չարաշահումները արմատախիլ անելու համար:
«Զարմանալի է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան ասում ենք, բայց ինչ-որ մարդկանց թվում է՝ կատա՞կ ենք անում, չեմ հասկանում: Էդքանից հետո պայմանավորվում են, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, հետո ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ էն, ինչ պետք ա լինի ու ինչ լինելու է: Որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք: Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, չի լինելու... Այսքան կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում, և շատ կարևորում եմ, որ որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն չի հնչել: Սա բացառիկ կարևոր արձանագրում է: Ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր պրոցես է, այս պրոցեսում հույս ունեմ, որ դատաիրավական համակարգը լրջագույն բարեփոխումներ է ապրում, պոզիտիվ բարեփոխումներ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02