Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով բնակչության և անչափահասների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները, իսկ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են համապատասխան իրազեկող ցուցանակներ և լողալն արգելող նշաններ:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու տարվող աշխատանքները:
Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 13 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են համապատասխան քայլեր։ Հանձնարարվել է լինել առավել հետևողական և շարունակել ուժեղացված հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի փողոցներում, բակերում, զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման տարածքներում շարունավում են տեղադրված գույքի վերանորոգման և անհրաժեշտության դեպքում դրանք նորերով փոխարինման աշխատանքները։
Քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրով էլ շարունակվում են բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման ու ներկման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, ինչպես նաև փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման աշխատանքները։ Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքների կատարման ժամկետների ու որակի նկատմամբ հսկողությունը:
Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տարվում են կանաչապատման, ծաղկապատման, ընթացիկ բարեկարգման և ոռոգման աշխատանքներ:
Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրության կենտրոնում պահել Դեմիրճյան փողոցի, Մոնթե Մելքոնյան-Իսակով և Մյասնիկյան պողոտայի ուղետարների, Խանջյան փողոցի, Մարզահամերգային համալիրի հարակից հատվածի և Ծիծեռնակաբերդի խճուղու կանաչ տարածքների խնամքը՝ ապահովելով անխափան ոռոգում:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02