1in.am - ԱՄՆ դաշնային դատարանն ընթացք է տվել երկու նախկին ռազմական հոգեբանների դեմ հայցին, որոնք ԿՀՎ-ի համար հարցաքննության համակարգ են մշակել նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կառավարման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայցը ներկայացրել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միություն ոչ կոմերցիոն կազմակերպությունը: Նա ներկայացնում է 3 մարդկանց շահերը, որոնց, կազմակերպության տվյալներով, կտտանքների են ենթարկել հատուկ ծառայությունները: Նրանց մեջ կան Սոմալիից, Լիբիայից և Աֆղանստանից գնացածներ, որոնց ԿՀՎ-ն ձերբակալել է 2000-ական թթ.: Նրանցից մեկը մահացել է Աֆղանստանում կտտանքներից առաջացած հիպոթերմիայից: Նրանցից ոչ մեկին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել:
Փաստացի սա առաջին հայցն է ԱՄՆ-ում, որը վերաբերում է ԿՀՎ կտտանքներին: Միության տվյալներով՝ նախկինում նման հայցերը դատարանը չի ընդունել ԱՄՆ անվտանգության շահերի պաշտպանության նկատառումներով:
Միության տեղեկությամբ՝ հոգեբաններ Ջեյմս Միթչելը և Բրյուս Ջեսսենը ԿՀՎ-ին համոզել են «կտտանքներն ընդունել որպես պաշտոնական քաղաքականություն»: Նրանց մշակած ծրագիրը ենթադրում է ճնշման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ սովը, ծեծը, անքնությամբ կտտանքները, ջուր լցնելը: Այդ մեթոդները պետք է կոտրեին կալանավորների կամքը:
Միթչելի և Ջեսսենի պաշտպանությունը դատարանին խնդրել է մերժել հայցը, քանի որ այդ ժամանակ նրանք քաղածառայող են եղել և պայմանագրով են աշխատել: Նրանք մշակել են ծրագիրը, բայց պատասխանատվություն չեն կրել այն բանի համար, թե դրանք ինչպես կիրականացվեն: Ըստ պաշտպանության՝ ամբողջ պատասխանատվությունը պետության վրա է:
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության տվյալներով՝ 2002-2008թթ. կտտանքների է ենթարկվել մոտ 119 մարդ: Հիմա հոգեբանների մշակած ծրագիրն այլևս չի կիրառվում:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44