Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Հատուկ քննչական ծառայության պետի կողմից նախօրեին հնչեցված հայտարարություններն այլ կերպ, քան հաճոյանալ չի, կարող բացատրել:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կողմից երեկ հնչեցված հայտարարությունների, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բողոքի քննությանը դատավորի ինքնաբացարկ հայտնելու, «Մարի 1»-ի գործերով նախկինում դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ հնչեցված գնահատականների, ինչպես նաև այլ հարցերի շուրջ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:
-Պարո՛ն Ազարյան, նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ձեր կողմից նախկինում քննված «Մարտի 1»-ի գործերին, հայտարարեց, թե այդ հանգամանքով պայմանավորված, իր խորին համոզմամբ, Դուք պետք է ինքնաբացարկ հայտնեիք, և որ Ռ.Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով: Արդյոք ՀՔԾ-ը պետն իրավասու՞ է գնահատական հնչեցնել դատավորի գործողությունների վերաբերյալ:
-Իմ կողմից «Մարտի 1»-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու վերաբերյալ ՀՔԾ պետը գնահատականներ չի կարող տալ, նա այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորը ի՞նչ է պարտավոր անել: Իմ՝ որպես դատավորի, գործողությունների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը:
– Իսկ այն, որ ՀՔԾ պետն անդրադարձավ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին և հայտարարեց, թե «Մարտի 1»-ի գործով 9 մեղադրական դատավճիռ եք կայացրել, ուստիև՝ կանխակալ կարծիք է ձեզ մոտ ձևավորված, այս մասին ի՞նչ կասեք:
– Պարոն Խաչատրյանը կասկածի տակ դրեց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, ինչը հարիր չէ իրավաբանին: Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողին անգամ հայտնի է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի համար, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար:
– ՀՔԾ պետն այդ գործերից մեկով դատական ակտից մեջբերում կատարելիս ասաց, թե դատավճռում խաղաղ ցուցարարներին ամբոխ եք անվանել: Այս ձևակերպումը կապ ունե՞ր խաղաղ ցուցարարների հետ, թե՞ միտում կար հանրությանն այլ լույսի ներքո ներկայացնել փաստերը:
– Սա հերթական աբսուրդ հայտարարությունն էր, քանի որ ես ամբոխ եմ անվանել հենց ամբոխը, որն այրում ու թալանում էր պետական, հանրային և մասնավոր գույքը, և ասվածը «Մարտի 1»-ին խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց հետո որևէ կապ չուներ: Պարոն Խաչատրյանն այդ ամբոխն ու «Մարտի 1»-ի խաղաղ ցույցի դուրս եկած ցուցարարներին չի առանձնացնում և դա անում է միտումնավոր, ինչն արդեն վտանգավոր է:
– «Մարտի 1»-ի գործերով Ձեր կողմից նախկինում քննված, արդեն օրինակ ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին վերջին օրերին շատ խոսվեց, սակայն եղել են նաև արդարացման դատական ակտեր, ինչի մասին լռում են: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում:
– Այո, ճիշտ նկատեցիք, իմ կողմից քննված, այսպես ասած, «Մարտի 1»-ի գործերից մի քանիսի վերաբերյալ վերջին օրերին անդրադարձ կատարվեց որոշ անձանց կողմից, բոլոր գործերով մեղադրական դատավճիռներ կայացրել եմ՝ օրենքի տառը պահպանելով, այլ կերպ չէր կարող լինել: Նույն օրենքի տառը պահպանելով էլ կայացրել եմ նաև «Մարտի 1»-ի գործերով արդարացման դատավճիռներ, որոնց մասին, չգիտես ինչու, չի խոսվում: Համոզված եմ՝ դարձյալ միտումնավոր:
Ամփոփելով հարցազրույցը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հավելեց, որ անձամբ ճանաչում է Սասուն խաչատրյանին, շատ է հարգում դատական համակարգում մեծ վաստակ ունեցած նրա հոր՝ հարգարժան Մհեր Գվիդոնիչին: Ճանաչում է և ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում Ս.Խաչատրյանի եղբոր՝ Դավիթի հետ, ով, Ա.Ազարյանի կարծիքով, նույնպես շատ բարձր կարգի իրավաբան է:
«Իմ մոտ տարակուսանք են առաջացնում ՀՔԾ պետի՝ երեկվա հայտարարությունները և այլ կերպ, քան հաճոյանալ, այն չեմ կարող բացատրել, անկախ և անկողմնակալ աշխատել եմ միշտ և դա պարոն Խաչատրյանը շատերից լավ գիտի»,- ասաց դատավոր Ազարյանը:
22:37
22:32
22:29
22:15
22:02
12:33
12:21
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:03 02.09.26
14:52 01.09.26
10:09 02.09.26
22:15 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02