ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական հիմնական ցուցանիշները, շարժընթացն ու արդյունքները՝ 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների համադրությամբ:
Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ իրավասու մարմինների վարույթներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը և հարուցված քրեական գործերը ավելի քան կրկնակի գերազանցել են 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում նախապատրաստվել է առերևույթ կոռուպցիոն հացնագործությունների հատկանիշներով 380 նյութ, որից 286-ով հարուցվել է քրեական գործ, ապա 2018թ. նույն ընթացքում նախապատրաստվել է 786 նյութ, որից 579-ով հարուցվել են քրեական գործեր: Այս ցուցանիշը վկայում է մի կողմից նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հասարակության դրսևորած նախաձեռնողականության և հետևողականության, ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մակարդակի աճի, իսկ մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների միջև գործակցության, ընդհանուր աշխատանքի արդյունավետության կտրուկ բարձրացման մասին:
Նախաքննական մարմինների վարույթում 2018թ. առաջին կիսամյակում քննվել է ընդհանուր 947 քրեական գործ, որից ավարտվել է 276-ի վարույթը: Դրանցից 78 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2017թ. նույն ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուրը 610 քրեական գործից ավարտվել է 269 գործի վարույթ, որոնցից 69-ը՝ 117 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Համեմատությունը վկայում է, որ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն ավելացել է 337-ով կամ 55.4%-ով, դատարան ուղարկված քրեական գործերի թիվը՝ 9-ով կամ 13%-ով: Նշված ցուցանիշը վկայում է նախաքննության մարմինների և մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների ծանրաբեռնվածության զգալի ավելացման մասին, ինչպես նաև՝ այս գործերով քննությունների լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը, ապացույցների լիարժեքությունն ապահովելու, կոռուպցիոն մեխանիզմների կամ շղթաների, դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու հարցում վարույթն իրականացնող մարմինների կողմից դրսևորվող առավել մեծ հետևողականության:
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդում է իրականացվել 400, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 195 անձի նկատմամբ: Այսինքն՝ 2017թ. 1-ին կիսամյակի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների ենթադրյալ կատարման համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն ավելացել է 205-ով կամ 105%-ով: Ընդ որում ՝ եթե 2017թ. 1-ին կիսամյակում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված 195 անձանցից 35-ը կամ 18%-ն է գտնվել նախնական կալանքի տակ, ապա 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 400 անձանցից 38-ը կամ 9.5%-ը: Կոռուպցիոն հանցագործությունների առերևույթ կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փաստացի գրեթե կրկնակի ավելի քիչ կիրառվելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոփոխության ենթարկելու հարցում ՀՀ գլխավոր դատախազության կողմից որդեգրված քրեական նոր քաղաքականությամբ, որն արտացոլվել է ՀՀ դատախազության այս տարվա հունիսի 12-ի կոլեգիայի նիստին ընդունված որոշումներում:
2017թ. առաջին կիսամյակում ՀՀ դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ՝ 100 անձի վերաբերյալ: 2018թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է` 69 քրեական գործ (50%-ով ավելի) 127 անձի (27%-ով ավելի) վերաբերյալ: Դրանցից 58-ով դատապարտվել է 101 անձ, որից 36-ը՝ ազատազրկման (2017թ.1-ին կիսամյակ՝ 19-ը), 47-ը՝ տուգանքի (2017թ.1-ին կիսամյակ՝ 38), 1-ը՝ հիմնական այլ պատժի, իսկ 17-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել (2017թ.1-ին կիսամյակ՝ 12-ի):
Ըստ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին հանցատեսակների կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական շարժընթացը կներկայացվի առաջիկայում:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02