Քիչ առաջ ԱԱԾ-ն տարածեց հայտարարություն, որում ասված է` մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն: Այո քանի դեռ կա ժամանակ խուսափելու անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներից, ապա պետք է, որ հատկապես մեր քաղաքական գործիչները, մտավորակաները և ընդհանրապես հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչները, որոնց խելամտության կոչին կարող են անսալ և զենքը խաղաղությամբ վայր դնեն զինված ապստամբները, ապա այս մարդիկ իրենց մտահոգությունը ԶԼՄ-երի ու համացանցի միջոցով արտահայտելու փոխարեն, պետք է անհապաղ մեկնեն դեպքի վայր և մինչև բանակցությունների` Աստված տա խաղաղ ավարտը բարիկադ հանդիսանան կողմերի միջև: Ըստ իս ի սկզբանե դեպքի վայրում առաջինը պետք է լինեին մեր երկրապահներն ու մյուս ազատամարտիկների միությունները, որովհետև այս տղաները միասին փայլուն մարտական ուղի են անցել և վստահ եմ, որ «Սասնա Ծռեր» ջոկատի մարտիկները, եթե հակված լինեն անսալու ողջամտության և իրադարձությունների հետագա ընթացքին սթափ նայելու կոչերին, ապա միանշանակ առաջինը կարձագանքեին իրենց մարտական ընկերների կոչերին և վստահ եմ, որ երկրի իշխանությունները նույնպես ընդառաջ կգնաին այդ կոչերին, կփորձեին գտնել փոխշահավետ լուծում և անվտանգ ելքեր ստեղծված իրավիճակից: Այս պահին ուղղակի օրվա հրամայական է` փորձել բոլոր հնարավոր տարբերակները հարցը խաղաղությամբ կարգավորելու, հնարավոր անցանկալի զարգացումները բացառելու և առանց զենքի սպառնալիքի անցնելու քաղաքակիրթ երկխոսության, սա է այս պահին ամենաէականը, այլապես հետևանքները կարող են լինել անդառնալի, իսկ այդ պարագայում ցավը, վիշտը և մեղքի զգացումը լինելու է համընդհանուր:
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:17 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02