Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ'Ամորի կոմմունայում։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դա է եղել նրա վերջին կամքը։
Այդ համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ:
«Իմ հողը՝ ֆրանսիական հողն է։ Իմ Մոնֆոր-լ'Ամորի կոմմունաում՝ 12-րդ դարի վանքում, կառուցված է հատուկ ոչ մեծ ընտանեկան գերեզման»,- ասել է Ազնավուրը։
Ելիսեյան պալատը նաև դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը մահացել է նախօրեին։ 94-ամյա շանսոնյեն իր կարիեայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 1000 երգ, թողարկել շուրջ 100 ալբոմ։
Շառլ Ազնավուրի կենդանության օրոք վերջին լուսանկարը եղել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ։ 360tv-ի հաղորդմամբ, լուսանկարը հրապարակվել է երգչի պաշտոնական Ինսթագրամում։
«Իմ հավերժական ընկեր Ժան-Պոլ»,- լուսանկարն ուղեկցվում է այս գրառմամբ։
Համաշխարհային մեծության երկու աստղերի լուսանկարի հեղինակն է Մարկ դե Դոմինիկոն։
Посмотреть эту публикацию в Instagram
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02